Հակառակ Պապոյանի պնդմանը՝ առաջին անգամ չէ, որ Հայաստանը Գլոբալ ինովացիոն ինդեքսում գտնվում է առաջին 60-ում. «Սիվիլնեթ»

24 Հոկտեմբերի, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության հոկտեմբերի 23-ի նիստին հայտարարել է, թե Հայաստանը Գլոբալ ինովացիոն ինդեքսում առաջին անգամ զբաղեցրել է 60-ից ցածր հորիզոնական։

«Գլոբալ ինովացիոն ինդեքսն է հրապարակվել, Հայաստանն առաջին անգամ իր պատմության մեջ վաթսունյակում է հայտնվել», – ասել է Պապոյանը՝ նշելով, որ դա նշանակում է, որ արտադրողականության, տեխնոլոգիաների, գիտելիքի, ենթակառուցվածքների վրա պետությունն ու հասարակությունը բավարար ջանքեր են գործադրում, և այստեղ բավարար զարգացումներ կան։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել և պարզել է, որ հակառակ Գևորգ Պապոյանի պնդմանը՝ առաջին անգամ չէ, որ Հայաստանը այս ինդեքսում գտնվում է առաջին 60-ում։

Գլոբալ ինովացիոն ինդեքսի մասին

Գլոբալ ինովացիոն ինդեքսը (GII) ստեղծվել է 2007թ. Միջազգային հեղինակավոր INSEAD բիզնես դպրոցի նախաձեռնությամբ։ Նույն տարում հրապարակվել է առաջին զեկույցը՝ ընդգրկելով 107 երկիր, այդ թվում՝ Հայաստանը:

2012-ից ծրագրին միացել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (WIPO)՝ դարձնելով GII-ն հեղինակավոր միջազգային չափիչ։ GII-ն գնահատում է երկրների նորարարական ներուժը՝

հիմնվելով գիտական, տեխնոլոգիական, կրթական և տնտեսական ցուցանիշների վրա։ Գլոբալ ինովացիոն ինդեքսի մեթոդաբանությունը հիմնված է երկու հիմնական ենթաինդեքսների վրա՝ ինովացիոն ներդրումների (Innovation Input Sub-Index) և ինովացիոն արդյունքների (Innovation Output Sub-Index)։

GII-ի մեթոդաբանությունը ժամանակ առ ժամանակ թարմացվում է, սակայն հիմնական կառուցվածքը՝ երկու ենթաինդեքսներով, պահպանվում է՝ ապահովելով տվյալների համեմատելիությունը տարիների ընթացքում։

Պապոյանի պնդման հետքերով

Այսպես, Հայաստանը 2025-ին Գլոբալ ինովացիոն ինդեքսում զբաղեցնում է 59-րդ հորիզոնականը՝ 139 երկրների շարքում։

Ինդեքսի տարբեր տարիների զեկուցները ցույց են տալիս, որ Հայաստանը 2007-ից ի վեր մի քանի անգամ գտնվել է առաջին 60 հորիզոնականներում։ Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2013թ-ին, երբ Հայաստանը զբաղեցրել է 59-րդ տեղը 142 երկրների շարքում։ Դիրքերը երեք տարի զիջելուց հետո 2016թ. Հայաստանը եղել է 60-րդ հորիզոնականում 128 երկրների մեջ։ 2017թ․ բարելավել է մեկ կետով՝ կրկին զբաղեցնելով 59-րդ տեղը 127 երկրների մեջ։ Այնուհետև, 2018-ից մինչև 2024 թվականները, Հայաստանի ցուցանիշը որոշ անկում է գրանցել՝ դուրս մնալով առաջին 60 հորիզոնականներից։

Հայաստանի ցուցանիշը Գլոբալ ինովացիոն ինդեքսում (2007-2025թթ․)

Գլոբալ ինովացիոն ինդեքսի 2025-ի տվյալներով տարածաշրջանում ձևավորվել է հետևյալ պատկերը․ առաջատարն է Թուրքիան, որը զբաղեցնում է 43-րդ հորիզոնականը, նրան հաջորդում են Վրաստանը՝ 56-րդ և Հայաստանը՝ 59-րդ տեղերով։

Ապա հաջորդում է Իրանը՝ 70-րդ և Ադրբեջանը՝ 94-րդ հորիզոնականներով։

Այպիսով, Գևորգ Պապոյանի պնդումը, թե Հայաստանն առաջին անգամ է հայտնվել Գլոբալ ինովացիոն ինդեքսի առաջին 60-ում, չի համապատասխանում հրապարակված պաշտոնական տվյալներին։

Նմանատիպ նյութեր

Թուրքիան բողոք է հայտնել Հունաստանին՝ «վիճելի» տարածքում սահմանային ցանկապատի կառուցման պատճառով

Թուրքիան բողոք է հայտնել Հունաստանին՝ «վիճելի» տարածքում սահմանային ցանկապատի կառուցման պատճառով

Թուրքիան Հունաստանին պաշտոնական դիվանագիտական նոտա է հղել Էվրոս գետի երկայնքով արգելապատնեշի կառուցման պատճառով՝ հայտարարելով, որ ցանկապատի առանձին հատվածներ կառուցվում են թուրքական տարածքում, հաղորդում է հունական Kathimerini թերթը։ Խոսքը վերաբերում է Էվրոսի շրջանի...

Հայաստանում Ֆրանսիան նոր դեսպան ունի

Հայաստանում Ֆրանսիան նոր դեսպան ունի

Ֆլորիան Էսկյուդիեն նշանակվել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան։ «Բարի գալուստ մեր նորանշանակ դեսպան պարոն Ֆլորիան Էսկյուդիեին, որն այսօր ստանձնում է իր պաշտոնը»,- այս մասին տեղեկանում ենք դեսպանության ֆեյսբուքյան էջից։ «Անհամբեր սպասում եմ հայերի ու...

Նախագահականը «վրիպակ» է որակել Խաչատուրյանի՝ զոհերի թվի վերաբերյալ հայտարարությունը

Նախագահականը «վրիպակ» է որակել Խաչատուրյանի՝ զոհերի թվի վերաբերյալ հայտարարությունը

Պրահայում CEVRO համալսարան այցի ընթացքում Վահագն Խաչատուրյանը հնչեցրել է 44-օրյա պատերազմում զոհերի թիվը` սխալմամբ նշելով 4800։ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը, ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման, պարզաբանում է, որ տեղի է...

Եղել են օրեր, որ ես անիծել եմ այն օրը, երբ դարձա վարչապետ․ Նիկոլ Փաշինյան

Եղել են օրեր, որ ես անիծել եմ այն օրը, երբ դարձա վարչապետ․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի «Քայլ արա — մերժիր Սերժին» գրքի շնորհանդեսին, հայտարարել է, որ հեղափոխությունից ութ տարի անց էլ այն շարունակում է ընկալել ոչ թե որպես ավարտված իրադարձություն, այլ որպես...

Մինչև հեղափոխությունն ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան

Մինչև հեղափոխությունն ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան

Հայաստանի ԱԽ նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանը սեփական հարսանիքի օրը եկել էր այդ պաշտոնում իր նախորդ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա՝ մերժիր Սերժին» գրքի շնորհանդեսին։ Խոսելով 2018 թվականի հեղափոխությունից հետո անցած ութ տարիների մասին՝ Սիմոնյանը մերժել է մեղադրանքները,...