Հնդկաստանում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել. 20 մարդ է զոհվել

24 Հոկտեմբերի, 2025

Հնդկաստանի հարավային Անդհրա Պրադեշ նահանգում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, հաղորդում է Hindustan Times-ը։

Դեպքը տեղի է ունեցել, երբ Հայդարաբադից Բանգալոր ուղևորվող «Kaveri Travels» ավտոբուսը, որի մեջ գտնվում էր մոտ 44 ուղևոր, ազգային մայրուղու վրա բախվել է մոտոցիկլետի։

«Մոտոցիկլետը խրվել է ավտոբուսի տակ և հարվածել վառելիքի բաքին, ինչի հետևանքով անմիջապես պայթյուն է տեղի ունեցել, և բոցը արագ տարածվել է ամբողջ ավտոբուսով մեկ», — հայտնել է ոստիկանությունը։

Ուղևորների մեծ մասը քնած է եղել, երբ վթարը տեղի է ունեցել։ Ոմանք արթնացել են, կոտրել պատուհանները և դուրս ցատկել, բայց շատերը մնացել են ներսում, քանի որ բոցը մի քանի րոպեում կլանել է ամբողջ ավտոբուսը։ Տեղի բնակիչները շտապել են դեպքի վայր և փորձել փրկել զոհերին՝ նախքան հրշեջների ժամանումը։

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել վթարի հանգամանքների վերաբերյալ՝ կասկածելով, որ հրդեհի պատճառը կարող էին լինել անզգույշ վարելը և վառելիքի արտահոսքը: Հաղորդվում է, որ ավտոբուսի վարորդները վթարից անմիջապես հետո փախել են դեպքի վայրից:

Նմանատիպ նյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Երևանում 23-ի ցերեկը, 24-ին, 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ին և 28-ին սպասվում...

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Սամվել դպիր Գրիգորյանի գրառումը․ «ԱԶԱՏԵ՛Ք ԲՌՆԱԶԱՎԹԱԾ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ․ Այսօր մամուլը հայտնում է, որ դատարանները կարճել են նաև կարգալույծ Ստեփան Ասատրյանի (նախկին տ.Արամ քահանա) և Արամայիս Թախմազյանի (նախկին տ.Թադե քահանա) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Հայտնի է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2027 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը։ Քննարկումները ԱԺ...

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը դուրս է եկել Պրիմորսկի նավահանգստից և ուղևորվում է դեպի Նյու Յորք։ Այս մասին վկայում են նավերի տեղաշարժին հետևող տվյալները, որոնց ծանոթացել է РИА Новости-ն։ Նշվում է, որ նավը տեղափոխում է 326 800 բարել նավթամթերք։ Reuters-ի...

Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն

Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ դուրս եկած նախկին հոգևորականների գործերով վերջին օրերին նոր զարգացումներ են տեղի ունենում։ Նախ հայտնի դարձավ, որ դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի գործի վարույթը, որով նա պահանջում էր իրեն վերականգնել...