Մեր պայքարում վճռական շարժվելու ենք առաջ. Վարազդատ Հարությունյան

24 Հոկտեմբերի, 2025

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է․ 

«Երեկ իմ վաղեմի ընկեր, երկար տարիների գործընկեր, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը կալանավորվեց 2 ամսով։

Ռուբենին մեղադրում են իբրև թե զանգվածային անկարգություններին մասնակցելու և արդարադատությանը խոչընդոտելու մեջ։
Ոչ միայն չէր ներկայացվել Ռուբենի կողմից իրեն վերագրվող արարքները հիմնավորող գեթ մեկ ապացույց, այլ նաև հակառակը՝ ներկայացրել էինք նրա անմեղությունը հիմնավորող օբյեկտիվ ապացույցներ (տեսագրություններ)։ 

Հիմնավոր կասկածի ի սպառ բացակայության պայմաններում ներկայացրել էինք այլընտրանքային խափանման միջոցների համակցության մի այնպիսի միջնորդություն (մեծ գրավ, տնային կալանք կամ վարչական հսկողություն), որը այդ նույն հիմնավոր կասկածի բացակայության պայմաններում նույնիսկ ավելորդ էր, իսկ այն չբավարարելը` զավեշտալի։
Ավելին՝ այն ինչ երեկ տեղի ունեցավ դատական նիստին ու հայտնի դարձավ ներկաներին ապշեցնելու է բոլորին (բայց դրա մասին հետո՝ պատեհ պահին)։ 

Ինչևէ, առանց ավելորդ պատրանքների, բայց նաև մեր պայքարում վճռական շարժվելու ենք առաջ։
Հ.Գ. Հիացած եմ ընկերոջս երեկվա արժանապատիվ կեցվածքով ու ուրախ, որ ի հեճուկս էս անարդար վերաբերմունքին չի չարացել և նույն բարեսիրտ Ռուբենն է մնացել:
«Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը»»:

Նմանատիպ նյութեր

Արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 4545 խախտում. ՆԳՆ ամփոփումը

Արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 4545 խախտում. ՆԳՆ ամփոփումը

Նոյեմբերի 2-ից 9-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4545 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 143 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 133 վարորդ, առանց վարորդական...

Ութ տարի է՝ արյուն եք տենչում. հեռացե՛ք, որ ապրենք. Գառնիկ Դանիելյան

Ութ տարի է՝ արյուն եք տենչում. հեռացե՛ք, որ ապրենք. Գառնիկ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Գառնիկ Դանիելյանը գրում է. «Այսօր Հայաստանում ևս մեկ քաղբանտարկյալի մահ գրանցվեց։ Արսեն Գևորգյանի մահը կանխելու հնարավորության և նրա կյանքի անվտանգության ապահովման համար քաղաքական պատասխանատվություն են կրում...

Հայաստանի իշխանություններին հստակ ասում եմ՝ հարգե՛ք անմեղության կանխավարկածը. միջազգային փաստաբան

Հայաստանի իշխանություններին հստակ ասում եմ՝ հարգե՛ք անմեղության կանխավարկածը. միջազգային փաստաբան

Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը գրում է. «Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից։ «Ուժեղ Հայաստանի»՝ Ստեփանավանի համայնքի ղեկավարի թեկնածուն, որին կալանավորել էին ընտրություններից չորս օր առաջ, այսօր մահացել է կալանավայրում։ Նրա դեմ արդեն հրապարակային արշավ էր...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Մի շարք օրենքներում տեղի են ունենում փոփոխություններ և լրացումներ

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Մի շարք օրենքներում տեղի են ունենում փոփոխություններ և լրացումներ

  Ազգային Ժողովում տեղի է ունենում Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի  և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։ Նիստի օրակարգն՝ այստեղ։ Մանրամասները՝ ուղիղ...

Երկրորդ ընդդիմադիր գործիչն է մահանում անազատության մեջ. ո՞վ է պատասխան տալու. Սամվել Հակոբյան

Երկրորդ ընդդիմադիր գործիչն է մահանում անազատության մեջ. ո՞վ է պատասխան տալու. Սամվել Հակոբյան

«Հայաստան» դաշինքի անդամ Սամվել Հակոբյանը գրում է. «Արդեն առնվազն երկրորդ ընդդիմադիր գործիչն է մահանում անազատության մեջ։ Հարց է առաջանում՝ արդյոք նրանք այսօր ողջ չէի՞ն լինի, եթե դատարանները նրանց նկատմամբ նույնքան մեղմ գտնվեին, որքան երեկ Գյումրիում թմրանյութի...