Խստորեն դատապարտում ենք ՀՀ իշխանությունների գործելակերպը եկեղեցու հանդեպ. Ռումանիայի հայոց թեմ

23 Հոկտեմբերի, 2025

Ռումանիայի հայոց թեմն իր աջակցությունն է հայտնե Մայր Աթոռին․ «Մեր Սուրբ եկեղեցու դեմ նախաձեռնված արշավը գրավում է նորանոր ամոթալի բարձունքներ՝ խախտելով օրինականության պահանջները, անցնելով նաև ազգային մեր կյանքում գործող չգրված օրենքների և բարոյականության բոլոր սահմանները:

Հայոց եկեղեցու հոգևորականների դեմ հարուցված քրեական գործերն ու դատավարության ընթացքը բազմաթիվ տագնապներ և հարցեր են հարուցում թե՛ իրենց աննախադեպությամբ և թե՛ դրանց ընթացքի արդարության և թափանցիկության առումով:

Այս դժվարին օրերին մենք միասնաբար կանգնած ենք Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, մեր հոգևոր եղբայրների և մեր հավատացելոց կողքին` հեռու վանելու մեզանից ամեն պառակտում և ամրապնդելու սերն ու միաբանությունը՝ ի շահ մեր ազգի և պետականության:

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ առաջնորդվելու արդարության, թափանցիկության և օրինականության սկզբունքներով և հանձնառությամբ՝ հանդեպ հավատքի ու հայրենասիրության այն անխախտ արժեքները, որոնք դարեր շարունակ ամրացրել ու պահպանել են մեր Ժողովրդին», նշված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...

Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց, խմբերի դեմ վրեժխնդրության հարցն է: Փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով: Պրոցեսը, իհարկե սպասելի...

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի...