Եթե Դաշնակցությունը պայքարում է հողի համար, դուք միայն ուրախ պետք է լինեք․ Արծվիկ Մինասյան 

23 Հոկտեմբերի, 2025

Ինչպես և ակնկալվում էր, ԱԺ ամբիոնից իշխող խմբակցության ներկայացուցիչների կողմից հնչում են ամենատարբեր  մեղադրանքները՝ վերագրված Դաշնակցությանը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Ասում են՝ Դաշնակցությունը պայքարում է Հայաստանի անկախության դեմ, որ մեզ միայն հողն է հետաքրքրում։ Իրականում՝ առանց հողի պետականություն չի կարող կերտվել։ Եվ եթե Դաշնակցությունը պայքարում է հողի համար, դուք միայն ուրախ պետք է լինեք, պետք է ավելի համախմբված լինեք Դաշնակցության գաղափարների շուրջ, այլ ոչ թե հակադրեք այդ գաղափարներն ազգային նպատակների հետ։ Իրականում, Դաշնակցությունն իր ողջ պատմությամբ, նահատակներով պայքարել է հայոց պետականության համար և այսօր էլ է այդ պայքարը շարունակում։ Դուք արհեստականորեն փորձում եք այս պայքարը հակադրել կեղծ խաղաղասիրական թեզերին»,-հավելեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ ռազմական բախման. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ ռազմական բախման. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ ռազմական բախման, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրուշկոն՝ Արևելյան տնտեսական համաժողովում (ՎԷՖ)։ Հայտնում է ՏԱՍՍ-ը: Այդ մասին վկայում են դաշինքի զորավարժությունների ուղղվածությունը, ինչպես նաև ռազմական լոգիստիկայի...

Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք

Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք

Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք։ Մայր Աթոռի միաբանությունը և ներկա ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված բռնի...

Իմ խնդրանքն է, որ աջակից և պաշտպան լինեք այսօր ՀՀ-ում քաղաքական հետապնդումների ենթարկվող բոլոր մեր քաղաքացիներին. Ծառուկյան

Իմ խնդրանքն է, որ աջակից և պաշտպան լինեք այսօր ՀՀ-ում քաղաքական հետապնդումների ենթարկվող բոլոր մեր քաղաքացիներին. Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ «Կենտրոն» ՔԿՀ-ից. «Տեղեկացա, որ Հայաստանի և սփյուռքի տարբեր ոլորտների մոտ վեց տասնյակ հեղինակավոր գործիչներ հանդես են եկել «Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե» ստեղծելու նախաձեռնությամբ։ Շնորհակալ եմ բոլորին։ Դժվար է...

Գյումրիում բնակարանային գողության դեպքեր են արձանագրվել. ձերբակալվածներ կան

Գյումրիում բնակարանային գողության դեպքեր են արձանագրվել. ձերբակալվածներ կան

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են. «Օգոստոսի 7-ի երեկոյան ստացվել էր ահազանգ, որ գողություն է կատարվել Գյումրիի Շերամի թաղամասի մի բնակարանից։ Մեկնել էր Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Ոստիկանները պարզել էին, որ գողությունը կատարվել է...

Քրեական դատարանից փախուստի դիմած կալանավորին դեռ չեն գտել. «Փաստինֆո»

Քրեական դատարանից փախուստի դիմած կալանավորին դեռ չեն գտել. «Փաստինֆո»

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Ավան» նստավայրից փախուստի դիմած կալանավորի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 506-րդ հոդվածի 1-ին մասով (արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ...