Ինչո՞ւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մինչ օրս շարունակում է համագործակցել թավշյա ազգակործանների հետ․ Դեմոյան

22 Հոկտեմբերի, 2025

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է․

«Կողմ ըլլալով դե՞մ կըլլաք

Վերջին օրերին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի հանդիպումները Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ քննադատական ալիք բարձրացրեցին թե´ Հայաստանում, թե´ Սփյուռքում:

Կաթողիկոսության ներկայացուցիչը օրերս հերքեց այդ հանդիպումների կապակցությամբ ՀՀ իշխանական լրատվամիջոցների ներկայացրած մեկնաբանությունները, նշելով հետևյալը.

– Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ Հայոց Ցեղասպանութիւնը ուրացողին եւ հայոց պատմութիւնը Հայաստանի պատմութեան վերածողին:

– Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ Արցախն ու հայրենի հողերը թշնամիին ծախողին եւ 5000 լուսաւոր տղոց գերեզման ուղարկողին:

– Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ այսպէս կոչուած խաղաղութեան պայմանագիրը ստորագրողին եւ դարաւոր թշնամիին ձեռքը սեղմողին:

– Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին:

Հիմա ես հարցեր տամ.

Ինչու՞ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մինչ օրս շարունակում է համագործակցել թավշյա ազգակործանների հետ և 2018 թ. գործարքի մեջ մտնելով Նիկոլ Փաշինյանի հետ, համաձայնվեց Քուվեյթի հոգևոր առաջնորդ Պետրոս վարդապետ Մանուէլեանին ընդգրկել հենց Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների կազմում: Ավելին, կաթողիկոսության ներկայացուցիչը քվեարկեց քպականների ցանկալի տնօրենի թեկնածու, թավշյա հակապետական գործողությունը սպասարկած Հարություն Մարությանի օգտին, որի խայտառակ հետևանքները բոլորս տեսանք:

2023 թ. Պետրոս վարդապետ Մանուէլեանին փոխարինելու եկավ Շահան արքեպիսկոպոսը Սարգիսյանը:

Ի դեպ 3 տարի առաջ պաշտոնապես Արամ Վեհափառին գրավոր նամակով հորդորեցի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցչին հետ կանչել ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդից, որպեսզի կաթողիկոսությունը չմեղադրվի բազում ու բազմապիսի հանցագործությունների մեջ անուղղակի ներքաշվելու համար:

Կիլիկիո կաթողիկոսությունն իր ներկայացուցիչը ունենալով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդում, որևէ կերպ չի արձագանքել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի դեմ իրագործված վանդալիստական գործողությունների կապակցությամբ:

Ըստ օդում կախված լուրերի, սիգար ծխելու սիրահար Պետրոս վարդապետ Մանուէլեանը Ազգային ժողովի ներկայիս նախագահ Ալեն Սիմոնյանի մոտիկներից է:

Հաշվի առնելով ընթացող զարգացումներն ու եկեղեցու թիրախավորումը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս անգամ ոչ թե հորդորում, այլ պահանջում եմ, որ Մայր Աթոռն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հետ կանչեն իրենց ներկայացուցիչներին Նիկոլ Փաշինյանի կազմած ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի կազմից:

Այսքանը:

Լուսանկարում Պետրոս վարդապետ Մանուէլեանն է` ստորագրելու պահին»:

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը ՌԴ է մեկնել

Փաշինյանը ՌԴ է մեկնել

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։  Եկատերինբուրգում կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։ Նախատեսված է նաև...

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը

Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի վախճանի մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ նրա ընկերոջից՝ Հարություն Բոգարյանից։ «Երեք օր էր՝ հիվանդանոցում էր։ Այսօր առավոտյան ժամը 03։55-ին սիրտը կանգ է...

Խուզարկություն է իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը

Խուզարկություն է իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը

Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը, հայտնում է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։ ԲՀԿ անդամ Արման Աբովյանն իր հերթին հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է ավտոմատավոր մարդկանցով «Տան տարածք մտնել չի ստացվում, ռազմական համազգեստով ավտովամատավորներ...

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում, տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոն շտապօգնության և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի...

Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան

Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը գրում է․ «2024-ին Վրաստանի ընդդիմությունը որոշեց բոյկոտել խորհրդարանը և չվերցնել իր մանդատները՝ փորձելով լեգիտիմության ճգնաժամ ստեղծել 53% ստացած իշխանության համար։ Սակայն արդյունքը եղավ հակառակը. միատարր...