Եվրոպական դատարանը միջանկյալ միջոց է կիրառել Ստեփան Սամվելյանի գործով․ փաստաբան

22 Հոկտեմբերի, 2025

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտնում է, որ Եվրոպական դատարանը միջանկյալ միջոց է կիրառել Ստեփան Սամվելյանի գործով։

«2025 թվականի հոկտեմբերի 20-ին, գրեթե երկու ամիս տևած փոխադարձ հաղորդագրություններից հետո՝ կապված Ստեփան Սամվելյանի կալանքի պայմանների հետ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կիրառել է միջանկյալ միջոց՝ իր կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա։

Դատարանը պարտավորեցրել է ՀՀ կառավարությանը՝

– կազմակերպել բժշկական փորձաքննություն, որի նպատակն է որոշել, թե արդյոք դիմողի առողջական վիճակը համատեղելի է կալանքի հետ, և ապահովել, որ համապատասխան բժշկական եզրակացությունը տրվի հնարավորինս շուտ,և

– մինչ այդ, ապահովել, որ դիմողը ստանա իրեն նշանակված բժշկական խնամքը՝ այնպիսի պայմաններում, որոնք համապատասխանում են նրա առողջական կարիքներին։

Այս որոշման կատարումն այժմ գտնվում է Հայաստանի Հանրապետության կառավարության պատասխանատվության ներքո։ Դատարանի կողմից կիրառված 39-րդ կանոնի միջոցները պարտադիր են բոլոր անդամ պետությունների համար։

Որպես հիշեցում նշեմ, որ պարոն Ստեփան Սամվելյանի առողջական վիճակը կալանքի ընթացքում կտրուկ և մտահոգիչ կերպով վատթարացել է։ Եթե նախապես նա տառապում էր երիկամային անբավարարությամբ /4-րդ փուլ/, ապա այժմ հիվանդությունը հասել է իր 5-րդ՝ տերմինալ փուլի, ինչը նշանակում է, որ առանց համապատասխան բուժման՝ հեմոդիալիզի, հիվանդի կյանքը գտնվում է անմիջական վտանգի տակ։ Այս մասին ՀՀ կառավարությունը տեղեկացված է եղել առնվազն օգոստոսի 26-ից։

Հարց է ծագում՝ ի՞նչ բուժում է նախատեսվում այն անձի համար, ով գտնվում է երիկամային անբավարարության տերմինալ փուլում և զրկված է բժշկական օգնությունից։ Արդյո՞ք սա է ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը՝ թույլ տալ, որ ծանր հիվանդ կալանավորը աստիճանաբար քայքայվի և մահանա լռության մեջ։

Հայաստանում գործում են տասնյակ փորձառու նեֆրոլոգներ, որոնք կարող են հաստատել, որ նման հիվանդության դեպքում անհրաժեշտ է հեմոդիալիզի կանոնավոր իրականացում՝ բժիշկների մշտական հսկողությամբ։

Միևնույն ժամանակ պետք է հարց տալ՝ ինչպե՞ս է հնարավոր բացատրել այն փաստը, որ կառավարությունը, լիովին գիտակցելով պարոն Սամվելյանի առողջական վիճակի ծայրահեղ ծանրությունը, ոչ միայն չի կազմակերպել անհրաժեշտ բուժումը, այլև պահել է նրան հաստատությունում, որտեղ բացակայում են նեֆրոլոգ, սրտաբան և էնդոկրինոլոգ, չնայած այն հանգամանքին, որ դեռևս օգոստոսից պարոն Սամվելյանին ցուցված էր այս մասնագետների մշտական հսկողություն։

Ես անգամ այստեղ չեմ անդրադառնում պարոն Ստեփան Սամվելյանի կալանքի սարսափելի պայմաններին, ինչպես նաև նրան տրամադրված այսպես կոչված «դիետիկ սննդին», որը ոչ մի կերպ չի համապատասխանում նրա առողջական վիճակի համար նշանակված բժշկական ցուցումներին։

Այս ամենը տեղի է ունեցել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ՝ հաստատությունում, որի փակման անհրաժեշտությունը վաղուց ընդգծվել է Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) կողմից։ Նույն այդ հաստատության փակման մասին մի քանի օր առաջ որոշում է ընդունել նաև ՀՀ կառավարությունը՝ հիմք ընդունելով այն փաստը, որ հիվանդանոցը չի համապատասխանում նվազագույն առողջապահական չափանիշներին։

Այս ամենը վկայում է ոչ միայն պետական անգործության, այլև գիտակցված անտարբերության մասին՝ մարդու կյանքի և արժանապատվության նկատմամբ։ Պետական մարմինները, լինելով լիարժեք տեղեկացված պարոն Սամվելյանի հիվանդությունների, վտանգների և բժշկական ցուցումների մասին, չեն ձեռնարկել որևէ քայլ՝ նրա կյանքի պահպանման և կալանքի պայմանները մարդկային արժանապատվությանը համապատասխան դարձնելու ուղղությամբ»։

Նմանատիպ նյութեր

ԵԱՏՄ խորհրդի նիստում Փաշինյանը փաստաթղթեր է ստորագրել

ԵԱՏՄ խորհրդի նիստում Փաշինյանը փաստաթղթեր է ստորագրել

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարները, որոնց թվում էր նաև Հայաստանի վարչապետը, Չոլպոն Աթայում, Եվրասիական միջկառավարական խորհրդի 47-րդ նիստի արդյունքներով, ստորագրել են փաստաթղթերի փաթեթ։ Փաստաթղթերի թվում են միանգամից երեք...

Դուք ստեղծել եք ավտորիտար համակարգ, որը ծառայում է ձեր իշխանության երկարաձգմանը․ Լիլիթ Գալստյան 

  Գումարումը սկսեցինք մի ուղերձով, որի առանցքում դահլիճի բարեվարքությունն էր. Առաջին հայացքից՝ համոզիչ, անգամ սպասված մոտեցում, բայց միայն առաջին հայացքից։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության...

Թրամփը խստացնում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու կանոնները

Թրամփը խստացնում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու կանոնները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է երկու հրամանագիր, որոնք միտված են սահմանափակելու ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու իրավունքը և ուժեղացնելու «ծննդաբերական զբոսաշրջության» դեմ պայքարի դաշնային միջոցառումները։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տունը։ Առաջին...

Իրանը չի տրվի ճնշման․ Մոհամադ Բաղեր

Իրանը չի տրվի ճնշման․ Մոհամադ Բաղեր

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ երկիրը չի տրվի ճնշման։ «Սպասվում է զանգվածային հարձակում… Սպասեք, կարևոր չէ, նրանք ցանկանում են բանակցել»։ Սա մաշված թատերական դիվանագիտություն է։ Վախեցնելու, խախտված խոստումների և կեղծ լուրերի...

Էլեկտրական ավտոմեքենաների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգոստոսի 6-ի դրությամբ

Էլեկտրական ավտոմեքենաների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգոստոսի 6-ի դրությամբ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկատվություն է հրապարակել օգոստոսի 6-ի դրությամբ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ։ «ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5...