Ինչպես «Հետք»-ը հայտնվեց ՔՊ-ի ֆեյսբուքյան փակ խմբում․ լրագրողը ՔՊ փակ խմբից մանրամասներ է հայտնել

21 Հոկտեմբերի, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մատի մի շարժումով գործընկերս հայտնվեց «Քաղաքացիական պայմանագրի» ֆեյսբուքյան փակ խմբում։

«Հետք»-ի խմբագրությունում սկսվեց իրարանցում։ Բոլորս հավաքվեցինք էկրանի առաջ՝ տեսնելու, թե ինչ էր խոսվում իշխանության փակ խմբում։

Խումբն ունի 850-ից ավելի անդամ՝ վարչապետ Փաշինյանը, կուսակցության ղեկավարությունը, պատգամավորներ, նախարարներ ու ակտիվ կուսակցականներ։

Մինչ Գևորգ Պապոյանը ջնջում էր սխալմամբ ավելացրած մարդկանց՝ այդ թվում լրագրողներին, մենք հասցրինք ուսումնասիրել խումբը։

Խմբում քննարկվում են ամենատարբեր հարցեր՝ կուսակցության անդամավճարներ,
պետական համակարգում աշխատանքի հայտարարություններ՝ առաջին ձեռքից, ակտիվ տարածման ենթակա թեզեր ու գրառումներ, մի խոսքով՝ կուսակցության գործունեության վերաբերյալ ընթացիկ հարցեր։

2023 թվականի սեպտեմբերին ընթանում էր Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը։

Սեպտեմբերի 15-ին պետք է տեղի ունենային «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավն ամփոփող հանրահավաքը և երթը։ Հանրահավաքի բազմամարդությունն ապահովելու նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան փակ խմբում կատարել է այսպիսի գրառում.

«Հարգելի գործընկերներ, հույս ունեմ բոլորս հասկանում ենք Երևանի առաջիկա ընտրությունների հատուկ կարևորությունը։

Այս առումով խնդրում եմ բոլոր ջանքերը գործադրել վաղը, ժամը 18:00-ից, Էրեբունի թանգարանի հարակից հրապարակից նախատեսված մեր երթի բազմամարդությունն ու էներգետիկան ապահովելու համար։ Երթից հետո տեղի է ունենալու հանրահավաք, որը նույնքան կարևոր է։ Յուրաքանչյուրդ խնդրում եմ ներգրավվեք ձեր ընտանիքի անդամներին, ընկերներին, բարեկամներին, համախոհներին։

Վարչական ռեսուրսի կիրառումը բացառել։ Շնորհակալ եմ»։

Նիկոլ Փաշինյանի այս գրառման մեկնաբանություններում Կոտայքի փոխմարզպետ Հայկ Մկրտչյանը նշել էր, որ ինքը կապահովի 25-30 մարդու մասնակցություն։ Գավառի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Դավիթ Միրաբյանը գրել էր, որ համայնքի ՔՊ խմբակցությունը, իր ողջ ռեսուրսով, ներկա կլինի։ Նոյեմբերյանի ավագանու անդամներից Հայկանուշ Բեգլարյանը ևս նշել էր, որ ներկա են լինելու հավաքին։

Հարց է առաջանում, թե ինչու պիտի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն ամփոփող հանրահավաքին մասնակցեին Գավառի կամ Նոյեմբերյանի ավագանու ՔՊ խմբակցության անդամները, և ովքեր են եղել Կոտայքի փոխմարզպետի կողմից հանրահավաքին բերվող 30 հոգին:

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում հավաքներին մասնակցելուն դրդելու մի դեպք էլ բացահայտել էր ակտիվիստ Արթուր Չախոյանը։ Նա ՔՊ-ի հավաքի ընթացքում մոտեցել էր մասնակիցներին և հարցրել, թե որ հիմնարկի աշխատողներ են նրանք։ Մասնակիցներից որոշները նշել էին, որ դպրոցների կամ  մանկապատեզների աշխատողներ են և եկել են ողջ կոլեկտիվով։

—00—ԼԱ

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...