Քարոզարշավից մեկ օր առաջ «բարեգործության» անվան տակ ՔՊ-ն կերուխում է կազմակերպել. Լիա Սարգսյան

21 Հոկտեմբերի, 2025

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Վաղարշապատի ընտրությունների պաշտոնական քարոզարշավից մեկ օր առաջ Խոյ խոշորացված համայնքում «բարեգործական» միջոցառում է կազմակերպվել, որին մասնակցում են Արմավիրի մարզի իշխանական վերնախավը, այդ թվում՝ Վաղարշապատի համայնքապետի թեկնածու, ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանը։
«Բարեգործությունը», որի ժամանակ գյուղի երեխաներին բաժանվեցին նվերներ, իսկ մի երեխայի տրվեց 10.000 դոլարի չափ գումար, կազմակերպել է Խոյի բնակիչ, համայնքի ՔՊ-ական ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի ընկեր Ռուբեն Մանուկյանը: Ուշագրավ է, որ երեխաներին նվերները բաժանում են «բարեգործը» և ՔՊ-ի ավագանու ցուցակի երկրորդ համար Լյուդվիգ Յայլոյանը:Գյուղում սեղաններ են փռվել, հնչում է երաժշտություն, կազմակերպվել է կերուխում։
Բեմի վրա ելույթ ունենցավ Արգիշտի Մեխակյանը, ով շնորհակալություն հայտնեց բարեգործին և հայտարարեց, որ վաղը տեղի կունենա ֆուտբոլի դաշտի բացումը։
Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի՝ (Հոդված 221.) ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի, հանրաքվեի նախաձեռնող խմբի անդամի կամ լիազոր ներկայացուցչի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաև հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք (բացի կուսակցության անվանումը կամ խորհրդանիշները կամ թեկնածուի անունը, ազգանունը կամ պատկերը բովանդակող և նվազագույն աշխատավարձի եռապատիկը չգերազանցող արժեքով քարոզչական տպագիր և այլ նյութի կամ առարկայի) տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը՝պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:
Ըստ Հայաստանի ընտրական օրենսգրքի՝ թեկնածուների կամ կուսակցական ներկայացուցիչների կողմից ընտրությունների նախաշեմին դրամական կամ նյութական բարիքների տրամադրումը օրենքով արգելված է և դիտարկվում է որպես ընտրողների վրա ազդելու փորձ։ Այսինքն՝ տեղի ունեցածը ոչ թե բարեգործություն է, այլ ուղղակիորեն օրենքի խախտում։

Նմանատիպ նյութեր

«Ի դեպ»․  Ո՞վ է Արսեն Գևորգյանի մահվան մեղավորը

«Ի դեպ»․ Ո՞վ է Արսեն Գևորգյանի մահվան մեղավորը

Հերթական մահը՝ գործող իշխանությունների պատասխանատվության գոտում։ Այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սրտի կաթվածից մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Գևորգյանը ձերբակալվել և...

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ աշխարհի ցանկացած կետում, բայց ոչ Մոսկվայում. Անդրեյ Մելնիկ

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ աշխարհի ցանկացած կետում, բայց ոչ Մոսկվայում. Անդրեյ Մելնիկ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ աշխարհի ցանկացած կետում, նույնիսկ՝ Անտարկտիդայում։ Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկը՝ ելույթ...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հանրապետության տարածքում նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5...

Փարաքարի հրդեհը մարվել է. պայթյունի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾ

Փարաքարի հրդեհը մարվել է. պայթյունի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾ

Նոյեմբերի 10-ին, ժամը 14։26-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար բնակավայրի Երևանյան 1-ի փակուղում գտնվող տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների...

Անկարան պատրաստ է սահմանի բացմանը, սպասում է հայ-ադրբեջանական լիարժեք կարգավորմանը. թուրք նախարար. «Ազատություն»

Անկարան պատրաստ է սահմանի բացմանը, սպասում է հայ-ադրբեջանական լիարժեք կարգավորմանը. թուրք նախարար. «Ազատություն»

Հայ - թուրքական սահմանի բացումը շատ երկար չի ձգվի, երբ Հայաստանն ու Ադրբեջանը լիարժեք համաձայնության գան, «Ազատությանն» ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը: «Մենք ակնկալում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը լիարժեք համաձայնության կգան: Սա մեզ համար...