Փորձում է հոգեբանական ճնշում բանեցնել Վաղարշապատի ընտրություններից առաջ․ «Փաստ»

21 Հոկտեմբերի, 2025

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Գյումրու քաղաքապետարանի՝ փաշինյանական «շոուն», որը քաղաքական դաշտը և փորձագետները գնահատում են որպես հերթական քաղաքական հաշվեհարդար, խորքային մի շարք պատճառներ ունի: Բացի «ավանդական» դրդապատճառները, երբ բոլոր այն համայնքներում, որտեղ ընդդիմությունը հաղթել է, ընթացքում տարբեր միջոցներով, այդ թվում՝ իրավապահ «գործիքակազմով» փորձ է արվել դրությունը «շտկել», կան նաև ընթացիկ պատճառներ:

Ի մասնավորի, առաջիկա համապետական ընտրություններից առաջ իշխանության համար կարևորագույն քաղաքական իրադարձություն է համարվում Վաղարշապատում կայանալիք ավագանու ընտրությունը: Մեր ունեցած տեղեկություններով, հատուկ ծառայությունները Փաշինյանին զեկուցել են, որ այդ ընտրություններում ՔՊ-ն խայտառակ պարտություն է կրում: Ըստ այդմ, Գյումրիում հենց այս փուլում նման «մասկի շոուի» միջոցով Նիկոլ Փաշինյանն առաջին հերթին փորձում է հուսահատություն սերմանել Վաղարշապատում՝ հասկացնելով, թե, միևնույնն է, ում էլ ընտրեն, ինքն է վերջնարդյունքում որոշելու՝ ով կլինի համայնքի ղեկավար: Այսինքն, նա ուղղակիորեն ակնարկում է, որ իր համար ընտրությունների արդյունքները զրոյական նշանակություն ունեն, ինչպես և այլ համայնքների պարագայում, այնպես որ կարիք չկա շատ «վիզ դնել» ու ընդդիմադիր թեկնածուների օգտին քվեարկել: Սա յուրատեսակ հոգեբանական ճնշում է, որպեսզի Արգիշտի Մեխակյանին ինչ-որ աճպարարությամբ դարձնի քաղաքապետ:

Սակայն, մեր տեղեկություններով, դա ֆանտաստիկայի ժանրից է, և արդար, ազնիվ ընտրությունների պարագայում վերջինս որևէ շանս չունի: Ավելին, ըստ փորձագետների, որքան Նիկոլ Փաշինյանը շատ է նման միջոցների դիմում, այնքան հանրությունն ավելի շատ է հակվում ի հեճուկս իրեն ընտրել ընդդիմադիր ուժերի:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Խաղաղությունը պետք է ստանալ ոչ ազատության հաշվին․ Գագիկ Բաղունց

  Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը։ Բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, արցախցի պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։...

Բոլոր հայ գերիների վերադարձը պետք է լինի իշխանությունների առաջնային օրակարգերից մեկը․ «Ուժեղ Հայաստան»

Բոլոր հայ գերիների վերադարձը պետք է լինի իշխանությունների առաջնային օրակարգերից մեկը․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը հիմնվելով առկա իրավական, այդ թվում միջազգային իրավական հիմքերի վրա իրացրեց ինքնորոշման իրավունքը։ Այդ իրավունքի իրացման գործընթացը հետագայում բազմիցս...

Որևէ մեկի հրովարտակով կամ քաղաքական կամքով չի կարող փակվել արցախյան էջը․ Լիլիթ Գալստյան 

«Սեպտեմբերի 2-ը պիտի արժևորենք, որովհետև մեր երկարատև պատմության մեջ արժանապատիվ օրերից մեկն էր՝ Արցախի ինքնորոշման, ինքնորոշված ապրելու, արցախահայության իրավունքների և արժանապատվության պաշտպանության և պետականության գիտակցման օր էր,...

Արցախը հայկական է․ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ Արցախը հայկական է, թե՝ չէ․ Սաղաթելյան

  Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը։ Բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, արցախցի պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։...

Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին

Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևանի քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։ Այս մասին հայտնել է «Փաստինֆո»-ն։ «Այս պահին դեռևս առկա չէ որոշում՝ գործը վարույթ ընդունելու,...