Ի վերջո հասկացեք, թե ինչ սոսկալի սրբապղծության եք գնում․ Հայր Ասողիկ

18 Հոկտեմբերի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանը ֆեյսբուքում գրառում է արել․ «Ուխտապահ հոգևոր դասը և հավատավոր հայորդիներն արթուն են և միշտ ինքնազոհ կանգնած են հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, հանուն ազգընտիր և աստվածարյալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի, որովհետև Հայոց Հայրապետը մարմնավորում է ողջ Եկեղեցին Հայաստանյայց՝ համայն հավատավոր մեր Ազգը. Հայոց Հայրապետն Իր Սուրբ Օծումով և նվիրապետական հանգամանքով ցկյանս անձեռնմխելի է և անփոփոխ:

Ա՛յս է կարգն ու պահանջն աստվածային արդարության և ճշմարտության: Ա՛յս է հավատավոր ու աստվածապաշտ անձի հավատամքն ու վարքը: Ա՛յս է ազգային ինքնագիտակցություն ունեցող եւ արժանապատիվ հայորդու վերաբերմունքն ու վարմունքը:

Եվ այսպես է չափվում ու կշռվում ամեն խոսք, գործ և արարք: Ըստ այսմ, այն ամենն ինչ ասվում եւ արվում է պետական որոշ պաշտոնյաների եւ որոշ մարմինների աշխատակիցների կողմից՝ ապազգային է, հակասահմանադրական ու հակապետական է, խելագար աստվածամարտություն է:
Ուստի բոլոր գործող անձերը՝ հայտնի եւ անհայտ, արժանի են Ամենակալ Աստծո, Սբ Եկեղեցու եւ Ազգի նզովքին:

Որպես Տիրոջ օծյալ սպասավոր, որպես իմ հարազատ երկրի և անխտիր ամենքի համար աղոթարար մի հայ հոգի, նորեն դիմում եմ Ձեզ՝ պետական այրեր, ուժային կառույցների և արդարադատության համակարգի ծառայողներ, կանգ առեք, խելքի եկեք, զգաստացեք և ի վերջո հասկացեք, թե ինչ սոսկալի սրբապղծության եք գնում, թե ինչ կործանարար քայլի եք դիմում…
Ձեր ողջախոհությամբ եւ բարեպաշտությամբ հեռացրեք ձեզանից և ձեր սերունդներից Ամենազոր Աստծո ահեղ Սուրբ Աջը, որը հավետ բարձրանում է բոլոր անզգամ ու սրբապիղծ հոգիների վրա:

Կանգնեցե՛ք, կանգնեցե՛ք, լսեցեք այս սիրալիր ձայնը, որը գալիս է դեպի Ձեզ Տիրոջ Սբ Խորանից:
Սրբությամբ պահպանեցե՛ք այն ազգաշեն ու պետականակերտ իրականությունը, որն իր բարձրակետին հասավ մեր անկախության արշալույսով՝ Սբ Եկեղեցու և Պետության համերաշխ, միմյանց լրացնող ու սատարող, միմյանց հարգող և լսելի փոխգործակցությունը: Իսկ եթե շարունակեք մնալ այս նույն՝ հոգեմտավոր անկյա՛լ վիճակի մեջ, գիտցած եղեք, արժանի եք լինելու Տիրոջ օծյալ սպասավորներիս անվանական նզովքին, որը Ձեզ համար կփակի երկրի ու Երկնքի դռները…

Նորեն Ձեզ համար բարձր հնչում է Սբ Ավետարանի ձայնը՝ ապաշխարեցեք, ապաշխարեցեք, ապաշխարեցեք ի սեր Աստծո, Սբ Եկեղեցու, Ազգի և Մայր Հայրենիքի:
Աստված մեզ բոլորիս ապավեն և օգնական և առաջնորդ»:

Share

Նմանատիպ նյութեր

Քրեական դատարանից փախուստի դիմած կալանավորին դեռ չեն գտել. «Փաստինֆո»

Քրեական դատարանից փախուստի դիմած կալանավորին դեռ չեն գտել. «Փաստինֆո»

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Ավան» նստավայրից փախուստի դիմած կալանավորի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 506-րդ հոդվածի 1-ին մասով (արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ...

ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարը և 2 փոխնախարարները պաշտոնանկ են արվել

ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարը և 2 փոխնախարարները պաշտոնանկ են արվել

ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Նելլի Վահանյանը գրել է. «Տեղեկացնում եմ, որ այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարի պարտականություններս։ Այս երկու տարին ինձ համար իսկապես մեծ ու արժեքավոր դպրոց էր։ Այս ընթացքում հասցրինք մի շարք բաներ փոխել ու...

Իրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ում և Բահրեյնում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազաներին

Իրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ում և Բահրեյնում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազաներին

Իրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ում և Բահրեյնում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազաներին։ Այս մասին հայտնում է իրանական բանակի մամուլի ծառայությունը։ «Իրանի բանակի տասնյակ անօդաչու թռչող սարքեր հարվածներ են հասցրել ԱՄԷ-ում գտնվող «Ադ-Դաֆրա» և «Ալ-Մինհադ» ռազմաբազաների ռադարային...

Հույս ու հավատ ունեմ, որ մի օր տղաների շիրիմներին կայցելենք լավ նորությունով․ Գառնիկ Դանիելյան

  Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը։ Բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, արցախցի պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։...

Խաղաղությունը պետք է ստանալ ոչ ազատության հաշվին․ Գագիկ Բաղունց

  Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը։ Բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, արցախցի պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։...