Արտակարգ դեպք՝ Սպիտակի քաղաքապետարանում․ քաղաքապետը իրեն դիմած քաղաքացուն հարվածներ է հասցրել

18 Հոկտեմբերի, 2025

shamshyan.com-ի տեղեկություններով՝  հոկտեմբերի 16-ին ոստիկանության Սպիտակի բաժին է ահազանգել Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Գագիկ Է.-ն և հայտնել, որ Սպիտակ խոշորացված համայնքի Քարաձոր բնակավայրում ջրագծման աշխատանքներ են կատարվել, սակայն իրենց տուն ջուր չի գալիս, ինչի համար ինքը բողոքել է, սակայն ոչ մի դրական արդյունք։

Գագիկ Է.-ն հայտնել է նաև, որ ինքը իր կնոջ հետ Լոռու մարզի բնակիչ 47-ամյա Արման Ս.-ի հետ խնդրին ծանոթանալու համար նույն օրն այցելել է Սպիտակի քաղաքապետարան, որտեղ քաղաքապետ՝ Լոռու մարզի բնակիչ 54-ամյա Քաջայր Նիկողոսյանը տեսել է իրենց և ինքը ցանկացել է քաղաքապետին խնդրի մասին տեղեկացնի առանձին, ինչից հետո քաղաքապետը հարձակվել է իր վրա և հնչեցրել հայհոյանքներ։

Արդեն ոստիկանության Սպիտակի բաժնում վերջինը հայտնել է, որ քաղաքապետը վիճաբանության ընթացքում 3 անգամ ոտքով հարվածել է իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ, այդ ընթացքում էլ իր հասցեին հնչեցրել է հայհոյանքներ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով քաղաքացու և քաղաքապետի հետ միջադեպը տեղի է ունեցել նրա ոստիկանություն ահազանգելուց օրեր առաջ։ Դեպքի փաստով էլ Սպիտակի քննչական բաժնում ֆիզիկական ներգործություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նմանատիպ նյութեր

Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան

Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան

Ստեփանավանում այսօր առավոտյան կրկին խուզարկություններ են իրականացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների բնակարաններում, 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան։ Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ...

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել

Ավելի քան 200 բեռնատար ավտոմեքենա սպասում է էլեկտրոնային հերթում՝ Հյուսիսային Օսիայում՝ ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետով անցնելու համար։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ «Ռազմավարական ճանապարհը...

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Երևանում 23-ի ցերեկը, 24-ին, 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ին և 28-ին սպասվում...

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Սամվել դպիր Գրիգորյանի գրառումը․ «ԱԶԱՏԵ՛Ք ԲՌՆԱԶԱՎԹԱԾ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ․ Այսօր մամուլը հայտնում է, որ դատարանները կարճել են նաև կարգալույծ Ստեփան Ասատրյանի (նախկին տ.Արամ քահանա) և Արամայիս Թախմազյանի (նախկին տ.Թադե քահանա) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Հայտնի է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2027 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը։ Քննարկումները ԱԺ...