Իսկ ձայնագրությունների ձեռքբերման ու հրապարակայնացման հարցը դառնալո՞ւ է «քննության առարկա»․ «Փաստ»

18 Հոկտեմբերի, 2025

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ դաշտ նետվեցին հոգևորականների հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ: Ինչ-որ առումով դրա նախազդն արդեն տրվել էր: Երեկվա «արտանետված» խոսակցությունները ներեկեղեցական հարաբերությունների թեմայով էին:

Դրանց հետ կապված՝ շատերը կարծիք էին հայտնում, որ նման «արտահոսքերով» իշխանությունները փորձում են Ամեայն հայոց կաթողիկոսին ձերբակալելու «հիմքեր» ձևավորել: Կային նաև կարծիքներ, որ դրան, այնուամենայնիվ, չեն գնա: Բայց այս իշխանություններից ամեն ինչ, ցանկացած հոռի դրսևորում սպասելի է: Սակայն այստեղ կա հարցի մյուս կողմը, այսինքն՝ բուն հեռախոսային խոսակցությունների հրապարակումը: Եթե ընդունենք, որ այդ ձայնագրությունները սարքված չեն և իրականում տեղի են ունեցել, ապա խոսքը հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտման մասին է, որն ինքնին հանցագործություն է, ինչպես երեկ նշեց Մայր Աթոռն իր հայտարարության մեջ: Ի դեպ, սա ամենևին առաջին դեպքը չէ, որ հեռախոսազրույցները հանրայնացվում են:

Կարող է նախնական տպավորություն ստեղծվել, որ տարածվող ձայնագրությունը զրուցակիցներից մեկն է արել և հիմա հանրայնացնում է: Բայց, հաշվի առնելով, որ մեկ խոսակցության մասին չէ խոսքը, կա նաև մեկ այլ զրուցակից, պետք է ենթադրել, որ գործ ունենք գաղտնալսված հեռախոսային խոսակցության և դրա մշակված ձայնագրության հանրայնացման հետ:

Իսկ դա նշանակում է, որ իրավապահ համակարգը գաղտնալսած խոսակցությունները մամուլի միջոցով հրապարակում ու տարածում է՝ դրանք փաստացի օգտագործելով որպես իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներին ձեռնտու քաղաքական ու քարոզչական «գործիք»:

Սա, ամեն դեպքում, իրավական լուրջ խնդիրներ է բերում իր հետ: Խնդիր է նախ այդ համատարած գաղտնալսումը: Ավելի ստույգ՝ դրանց օրինականությունը: Խնդիր է այդ ձայնագրությունների տարածումը լրատվամիջոցներով:

Ուշագրավ է, որ ձայնագրությունների հրապարակումից կարճ ժամանակ անց «իրավապահ մարմինները», ի դեմս գլխավոր դատախազության, արձագանքեցին հետևյալ ձևակերպմամբ. «Համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա»: Նկատի ունենալով, որ վերջին շրջանում նման «քննությունները» դրսևորվում են ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների, շինծու մեղադրանքներով նրանց ազատությունից զրկելու տեսքով, հազիվ թե կարելի է որևէ անտագնապ սպասում ունենալ (թերթը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ քրեական վարույթ է նախաձեռնվել): Թեպետ մի հարց, միևնույնն է, մնում է. իսկ այդ ձայնագրությունների ձեռքբերման ու հրապարակայնացման հարցը դառնալո՞ւ է «քննության առարկա»

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Տեսա, կարդացի, ևս առավել համոզվեցի՝  հզոր և հաղթական է Հայոց Սուրբ Եկեղեցին. Հայր Ասողիկ

Տեսա, կարդացի, ևս առավել համոզվեցի՝ հզոր և հաղթական է Հայոց Սուրբ Եկեղեցին. Հայր Ասողիկ

Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը, որում, մասնավորապես, անդրադարձ է կատարվում մի շարք հոգևորականների անձնական կյանքին։ Մայր Աթոռի միաբան Հայր Ասողիկն արձագանքել է հրապարակված...

Կիևի պատվիրակությունը Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններ է անցկացրել Նյու Յորքում

Կիևի պատվիրակությունը Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններ է անցկացրել Նյու Յորքում

Ուկրաինական պատվիրակությունը բանակցություններ է անցկացրել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Այս մասին հայտնել է Վլադիմիր Զելենսկին։ Գրում է ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով՝...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ներքաղաքական զարգացումները Հայաստանում․ քննարկում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ներքաղաքական զարգացումները Հայաստանում․ քննարկում

«Alpha Media Centre»-ում տեղի է ունենում քննարկում «Ներքաղաքական զարգացումները Հայաստանում» թեմայի շուրջ: Բանախոսներն են՝ Քրիստինե Վարդանյանը, Արամ Օրբելյանը, Ռուբինա Պետրոսյանն ու Բենիամին Մաթևոսյանը։ Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։...

Արգամ Աբրահամյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Արգամ Աբրահամյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ, Վերաքննիչ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը, @ArmeniaSputnik–ին հայտնեցին դատարանից։ Նշենք, որ Արգամ Աբրահամյանը կալանավորվել է հուլիսի 9–ին։ Նրան մեղադրում են սպանություն կազմակերպելու...

Տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովվի բացառապես տարածաշրջանի պետությունների ուժերով. Իրանի նախագահ

Տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովվի բացառապես տարածաշրջանի պետությունների ուժերով. Իրանի նախագահ

Իրանի նախագահը հայտարարել է Եվրոպայի «պասիվության, բայց ոչ չեզոքության» մասին վերջին հակամարտության ընթացքում: Գրում է ԻՌՆԱ-ն: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի...