«Մեր ձևով» շարժման համակիրները կոչով դիմում են քաղաքացիներին

17 Հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 18-ին, ժամը 16.30-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք՝ ի աջակցություն ազգային բարերար Սամվել Կարապետյանի:

«Մեր ձևով» շարժման համակիրներն ու ընդհանրապես տարբեր հանրային գործիչներ հանդես են գալիս ուղերձներով՝ կոչ անելով բոլորին մասնակցել հանրահավաքին և «ցույց տալ ամբողջ աշխարհին, որ հաշտ չեն այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում մեզ հետ մեր, մեր եկեղեցու հետ և մեր ազգային ինքնության հետ»:

Նշենք, որ ավելի վաղ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ևս ֆեյսբուքյան գրառում էր արել հանրահավաքի վերաբերյալ՝ մասնավորապես նշելով. «Երկու ժամ հատկացնենք մեր օրից, որ ունենանք Արդարություն և Բարեկեցություն մեր երկրում»:

Ուղերձներն ամբողջությամբ՝  այստեղ:

Նմանատիպ նյութեր

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական...

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից։ Ներկայումս զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ...

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։ Սրբազան...

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։ «Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված,...

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Դարեր...