«Սրանց արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա». պատգամավոր

17 Հոկտեմբերի, 2025

Այսօր իշխանական ողջ մեդիառեսուրսը նախապես մշակված սցենարով սկսեց լայնածավալ հարձակումը Վեհափառի դեմ,  իբր փաստ ներկայացնելով Նուրհան սրբազանի եւ մի կարգալույծի հեռախոսազրույց (որի իսկությունը չեմ հաստատում)։ Այս մասին գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ստուկաչության եւ գաղտնալսման «դրախտավայր» Հայաստանս

Այսօր հերթական գաղտնալսման արտահոսքը փաստեց, որ Նիկոլը Հայաստանում հաստատել է գաղտնի ծառայությունների, իրավապահների լիակատար ենթարկացման, ստրկացման ու ոտքի տակի փալասի կարգավիճակում պահելու մի պողպատե համակարգ։

Ցանկացած քաղաքական պատվեր, ցնորական կամակորություն (սատանա փնտրելուց մինչեւ սեւ շապիկավորների հայտնաբերում) կատարելու համար գործի է դրվում ողջ ռեսուրսը եւ շեֆի պատվերի համար այդ ստրուկները կանգ չեն առնելու ոչնչի, կրկնում եմ՝ ոչնչի, անգամ սեփական հարազատի դեմ մատնագիր պատրաստելու, գաղտնալսելու առաջ։

Այսօր իշխանական ողջ մեդիառեսուրսը նախապես մշակված սցենարով սկսեց լայնածավալ հարձակումը Վեհափառի դեմ,  իբր փաստ ներկայացնելով Նուրհան սրբազանի եւ մի կարգալույծի հեռախոսազրույց (որի իսկությունը չեմ հաստատում)։

Մի քանի ուշագրավ փաստ.

Այն իբր ձայնագրվել է 2023 թվականին ու հիմա է հրապարկվում, ինչը նշանակում է՝ տարիներ շարունակ Մայր Աթոռը, հոգեւորականները գտնվել են 24 ժամյա հսկողության եւ գաղտնալսման տակ։

Ձայնագրությունները բազում են ու պահվում են առանձին թղթապանակներում, ըստ նպատակահարմարության օգտագործելու, սպառնալու, շանտաժի համար։

Շարունակում է աշխատել Հայաստանի ամենահանցավոր բանդան՝

Նիկոլ (պատվեր տվող)

իրավապահներ, օպերատիվ աշխատողներ, հանրային, պետական ողջ ռեսուրսը, քաղաքական նպատակահարմարությամբ ու համաձայն պատվերի գաղտնալսելու, տեսագրելու, լուսանկարելու ու ըստ անհրաժեշտության այդ ամենի ոչ պաշտոնական արտահոսքը կազմակերպելու համար։

ՈՒ վերջին, ստորին օղակ՝ Նիկոլի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի արդեն հայտնի medianews.am կայքը, որտեղ էլ մշտապես հայտնվում են այդ բոլոր նյութերը։

Այդ մասին օրերս նորից եմ խոսել Ազգային Ժողովում։

Ես իրավաբան չեմ, բայց այդ բոլոր իրավաբանները Քննչական կոմիտեում, ԱԱԾ ում, չգիտեմ էլ որ մի ծառայամիտ կանտոռայում չե՞ն հասկանում, որ հանրային միջոցները, ռեսուրսները ոչ օրինական շահագործելու, օգտագործելու համար, երբ իրենց շեֆը չլինի, պատասխան են տալու։

ՈՒ տալու են։ Դա խոստանում եմ։ Խոստանում ենք։ Սրանց, անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա ու այն բռնապետությունը, որ հիմա կա մեր երկրում»,- գրել է նա:

 

Share

Նմանատիպ նյութեր

Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը հրաժարվել է քննել գործը. Ինքնաբացարկ է հայտնել. «Փաստինֆո»

Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը հրաժարվել է քննել գործը. Ինքնաբացարկ է հայտնել. «Փաստինֆո»

Կալանավորվելուց 20 օր անց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սրտի կաթվածից մահացած՝ Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի գործով դատավոր Արամ Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։ Ինչպես արդեն...

Արամ Վարդևանյանն ընդունել է մեր երկրում Գերմանիայի դեսպանին

Արամ Վարդևանյանն ընդունել է մեր երկրում Գերմանիայի դեսպանին

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամ Լենա Մաթևոսյանը։...

Կրեմլը պահանջել է, որ Ֆինլանդիան դուրս գա ՆԱՏՕ-ից․ BILD

Կրեմլը պահանջել է, որ Ֆինլանդիան դուրս գա ՆԱՏՕ-ից․ BILD

Աբու Դաբիում, Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բազմակողմ բանակցությունների ընթացքում, ռուսական պատվիրակությունը ոչ պաշտոնապես առաջ է քաշել «եվրոպական անվտանգության նոր կարգի» դրույթներ, որոնք վերաբերել են ոչ միայն Կիևին։ Կրեմլի ներկայացուցիչները պահանջել են, որ...

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին  հայտնում են Քննչական կոմիտեից։ Կոմիտեի փոխանցմամբ, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գլխավոր դատախազություն։ Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 1-ին տեղեկություններ են տարածվել,...

Աշոցքում ավագանու ընտրություններին մասնակցում է միայն ՔՊ-ն․ ի՞նչ գույք են հայտարարագրել նրանք․ «Հետք»

Աշոցքում ավագանու ընտրություններին մասնակցում է միայն ՔՊ-ն․ ի՞նչ գույք են հայտարարագրել նրանք․ «Հետք»

Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքում նոյեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Աշոցքում ընտրելու իրավունք ունի 8900 անձ։ Այստեղ ավագանու ընտրություններին մասնակցող միակ քաղաքական ուժը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որն...