Մոնղոլիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել երկրի վարչապետին

17 Հոկտեմբերի, 2025

Մոնղոլիայի Պետական Մեծ Խուրալի (խորհրդարանի) պատգամավորների մեծամասնությունը քվեարկել է վարչապետ Գոմբոջավ Զանդանշատարին պաշտոնից ազատելու առաջարկի օգտին: Այս մասին հայտնել է Մոնղոլիայի Montsame լրատվական գործակալությունը։

Առաջարկը քննարկվել և հաստատվել է խորհրդարանի լիագումար նիստում։

Վարչապետ Գոմբոջավ Զանդանշատարին պաշտոնանկ անելու օգտին քվեարկել է ներկա 111 պատգամավորներից 71-ը։

Reuters-ը նշում է, որ 55-ամյա Զանդանշատարն այդ պաշտոնը զբաղեցնում էր ընդամենը չորս ամիս։ Նրան նախորդող վարչապետը ևս հեռացել էր պաշտոնից խորհրդարանի աջակցությունը կորցնելուց հետո։ Մոնղոլիայի նախագահը պետք է նոր վարչապետ նշանակի. այս ընթացքում վարչապետի պարտականությունները կշարունակի կատարել Զանդանշատարը։

Վերջին տարիներին Մոնղոլիայում հանրային դժգոհություններ կան կոռուպցիայի և ներքին քաղաքականության հետ կապված որոշումների պատճառով։

Նմանատիպ նյութեր

Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը մեր ընդհանուր շահերից են բխում․ Գերմանիայի ԱԳՆ

Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը մեր ընդհանուր շահերից են բխում․ Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը գրառում է տարածել անցյալ տարի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ կայացած Խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի վերաբերյալ, որը ապահովեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը։...

Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը

Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը

Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը։ «Ողբերգական դեպքերը բազմապատկվում են՝ պատճառ դառնալով քաղաքացիական զոհերի թվի շարունակական աճի, այդ թվում՝ երեխաների շրջանում: Կոչ եմ անում հարգել միջազգային մարդասիրական իրավունքը և երկու կողմերից...

Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու

Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու

Իսրայելը մերժում է Գազայի կարգավորման համար Խաղաղության խորհրդի կողմից առաջարկված 15 կետանոց ծրագրի պայմանները։ Ըստ Ynet-ի` հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նշենք, որ փաստաթուղթը հրապարակվել է որպես Իսրայելի և Համասի միջև համաձայնագրի «ճանապարհային քարտեզի»...

Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների

Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների

Օգոստոսի 9-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել երկու երիտասարդ։ Մեկնած Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները պարզել են, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ Նոր կյանք գյուղի 24-ամյա...

Ռուսաստանն ու Սիրիան համաձայնության են եկել Խմեյմիմի և Տարտուսի կարգավիճակի շուրջ

Ռուսաստանն ու Սիրիան համաձայնության են եկել Խմեյմիմի և Տարտուսի կարգավիճակի շուրջ

Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել: Այս մասին հայտնում է SANA-ն։ 18 ամիս տևած բանակցություններից հետո Սիրիան և Ռուսաստանը համաձայնության են եկել Խմեյմիմում և Տարտուսում ռուսական ներկայության ապագայի վերաբերյալ։...