Քաղաքապետարանի աշխատակիցներն այսօր քանդել են Սարյան պուրակում գտնվող սրճարանը. NEWS.am

17 Հոկտեմբերի, 2025

Քաղաքապետարանի աշխատակիցներն այսօր՝ հոկտեմբերի 17–ին, հատուկ տեխնիկայի օգնությամբ քանդել են Սարյան պուրակում (Զորյան 1/1 հասցե) գտնվող սրճարանը։

NEWS.am–ի տեղեկություններով «Կոլորիտ» ՍՊԸ–ի տնօրեն Նարինե Վարդանյանը նշել է. «Զորյան1/1 հասցեում գտնվող սրճարանի հետ կապված մենք դատական պրոցեսներ ունեինք, հիմա էլ դատական գործընթացի մեջ ենք, բայց երեկ քաղաքապետ Ավինյանը որոշում է կայացրել ու այսօր եկել են ամբողջ գույքը քանդում են՝ ասելով, որ սա ինքնակամ շինություն է, և հողը համայնքի սեփականությունն է։

Սա իրենց կողմից վանդալիզմ է, իրենք մեզ չեն տեղեկացրել։ Երբ հարկ է լինում գումար վճարելու, կամ տարածքը աղտոտված է լինում, իրենց տեղում նամակներն ուղարկում են, իսկ այս դեպքում չեն տեղեկացրել։ Երեւի ումից ինչ–որ սպասելիքներ չկա կամ ուժը ում վրա պատում է, նրանցն է քանդում։ Չի կարելի այսքան մարդկանց տեռորի ենթարկել։ Եթե քանդելու էին, թող նախապես ասեր, ես էստեղ միլիոնների գույք կորցրեցի։ Քաղաքը մաքրում է ինքնակամներից, որ նոր ինքնակամների տեղավորի էստե՞ղ»,– ասել է նա։

Տնօրենը տեղեկացրել է, որ այս սրճարանը գոյություն ունի 1996 թվականից. «Այս սրճարանը բացվել է հենց վերնիսաժի նկարիչների համար և մինչեւ 2018 թվականը ծառայել է նրանց։ Հետո Տարոն Մարգարյանը որոշեց, որ այն խլի ինձնից ու տա կողքի առաջինհարկի սեփականատիրոջը։ Բայց մենք դատարանով վերականգնեցինք մեր բոլոր իրավունքները։ Իսկ նոր իշխանությունները 2021–ին որոշեցին չերկարացնեն մեզ հետ պայմանագիրը, ու մինչ այժմ դատական գործընթացի մեջ ենք»,–ասաց նա։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...