Գլխավոր մարտահրավերը այն է, թե արդյո՞ք Զելենսկին կհայտնվի որևէ նոր ճնշման ներքո

17 Հոկտեմբերի, 2025

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. ««Մեզ պետք են Տոմոհավկներ: Մենք դրանցից շատ ունենք, բայց մենք չենք կարող մաշել մեր պահուստները», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո:

Նա ասել է նաև, որ Բուդապեշտում Պուտինի հետ հանդիպումը կկայանա երկու շաբաթից և վստահություն է հայտնել, որ կլինի լավ հանդիպում:

Թրամփը կասկած է հայտնել Տոմոհավկների տրամադրման նպատակահարմարության մասին, ինչպես նաև ոչ պատեհ է համարել Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցները:

Ուկրաինայի նախագահ Զելենսկին այսօր մեկնել է Վաշինգտոն և համենայն դեպս այդ այցին նախորդող ինֆորմացիոն հոսքերում Տոմոհավկների հարցը դիտարկվում էր գլխավորներից մեկը, իսկ գուցե՝ առանցքայինը:

Ըստ ամենայնի, Զելենսկին այդ իմաստով կմնա ձեռնունայն: Սակայն գլխավոր մարտահրավերը իհարկե այն է, թե արդյո՞ք նա կհայտնվի որևէ նոր ճնշման ներքո: Եթե Պուտինն ու Թրամփը այդ հանդիպման նախօրեին խոսում են 2,5 ժամ և անգամ գրեթե հստակ պայմանավորվում մոտակա օրերին նոր հանդիպում կազմակերպելու մասին, ապա դա նշանակում է, որ խոսել են շատ կոնկրետ բաներ: Իսկ դա նշանակում է, որ կամ Զելենսկին պետք է տեղավորվի այդ խոսակցության համատեքստում, կամ կհայտնվի հնարավոր նոր ճնշման ներքո:

Մյուս կողմից, Զելենսկին իհարկե կշարունակի ապավինել եվրոպական դերակատարների աջակցությանը, քանի որ եվրոպացիները ևս ունեն խնդիր՝ թույլ չտալ Թրամփ-Պուտին ֆունդամենտալ գործարք, որի թիրախում կլինի եվրոպական անվտանգության համակարգի նոր ճարտարապետությունը կամ այլ կերպ ասած՝ Եվրոպայի նոր բաժանումը:

Ի դեպ, այդ իմաստով նաև հատկանշական է, որ նրանք հանդիպման վայր են ընտրել Բուդապեշտը»:

Նմանատիպ նյութեր

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական...

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝...

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի...