Ցանկացած քննադատական դիտարկում կարող է վերածվել քրեական գործի․ «Ժողովուրդ»

17 Հոկտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի ձերբակալությունը, ըստ ամենայնի, միայն մեկ անձի թիրախավորում չէ։ Այն մեկնակետն է, որից հետո սկսվում է քաղաքական ճնշումների նոր փուլը։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական հրահանգ է տվել քննչական եւ իրավապահ մարմիններին՝ հետեւել հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներին, իրավաբաններին, իրավապաշտպաններին` առանձնացնելով Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի աջակիցներին։

Հրահանգի տրամաբանությունը պարզ է. հենց նկատեն կոշտ կամ վիրավորական քննադատություն իշխանությունների հասցեին՝ «կհավաքեն բոլորին»։ Այլ կերպ ասած՝ հնչող ցանկացած խիզախ խոսք, ցանկացած քննադատական դիտարկում կարող է վերածվել քրեական գործի։

Այս քայլով «Քաղաքացիական պայմանագիրը» կարծես որոշել է մաքրել քաղաքական դաշտը քննադատներից ու ազատ մտածողներից՝ ընտրություններին գնալ առանց այլընտրանքի, առանց հարցադրողների, առանց քննադատական մտքի։

Կարծիքի ազատության սահմանները սեղմվում են ոչ թե օրենքների, այլ հրահանգների շրջանակում։ Եվ, ինչպես պարզ է դառնում, առաջիկայում մենք ականատես կլինենք դրա նոր դրսեւորումներին։ Կձերբակալվեն ոչ միայն ընդդիմադիր գործիչները, այլեւ իրավապահ համակարգին քննադատողները։

Սա ոչ այլ ինչ է, քան կարծիքի ազատության քրեականացում: Կոչուբաեւի գործը, փաստորեն, դառնում է նախադեպ, նախազգուշացում բոլոր նրանց, ովքեր դեռ համարձակվում են բարձրաձայնել իրենց դժգոհությունը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ. Մեդվեդև

Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ. Մեդվեդև

Ակնհայտ է, որ Հայաստանը երբեք չի անդամակցի լուրջ քրոնիկ հիվանդություններով տառապող Եվրամիությանը, սակայն երկար ժամանակով կփչացնի իր հարաբերությունները Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ։ Հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։...

Փաշինյանն ու Տոկաևը քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերի շուրջ համագործակցությունը

Փաշինյանն ու Տոկաևը քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերի շուրջ համագործակցությունը

Տեղի է ունեցել  Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հետ։ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին՝ Կուրուլտայի ընտրությունների հաջող անցկացման առիթով։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քվեարկության համոզիչ արդյունքները...

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի, սպասում էին 3-րդին. Սպուտնիկ

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի, սպասում էին 3-րդին. Սպուտնիկ

Սիսիանի զորամասերից մեկում մահացած պայմանագրային զինծառայողը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայկ Մովսիսյանն է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ մամուլի տեղեկությունների` Սիսիանի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել, նա ինքնասպանություն է...

Վրաստանում երկրաշարժ է եղել. այն զգացվել է նաև Հայաստանում

Վրաստանում երկրաշարժ է եղել. այն զգացվել է նաև Հայաստանում

Օգոստոսի 24-ին` տեղական ժամանակով ժամը 18:04-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։04-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.35⁰ և արևելյան երկայնության 44.05⁰ աշխարհագրական կոորդինատներով...

Ասատուր Խաչատրյանը Եվրոպայի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել

Ասատուր Խաչատրյանը Եվրոպայի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամները շարունակում են ելույթները պատանիների ու Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, որն ընթանում է Կոսովոյում: Մրցումային 5-րդ օրը պայքարի մեջ մտան 70 կգ քաշային պատանիները։ Հայաստանի հավաքականի անդամ Ասատուր...