Կերուխումից հետո տղերքը խմած օդ են կրակել ու ձերբակալվել․ «Հրապարակ»

17 Հոկտեմբերի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 14-ին կրակոցներ էին հնչել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։

Տեղեկություններ տարածվեցին, որ մի խումբ անձանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ հնչել են կրակոցները։

Կրակել են ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական, հայտնի գործարար Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի տան մոտ, եւ ձերբակալվածների մեջ էր նաեւ նրա որդին:

Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել` խուլիգանության հատկանիշներով, 10 անձ ձերբակալվել է։

Իրավապահ համակարգի մեր աղբյուրը, սակայն, պատմում է, որ տեղի ունեցածը ո՛չ վիճաբանություն է, ո՛չ էլ ծեծկռտուք, պարզապես կերուխումից հետո նախկին պատգամավորի որդին եւ նրա ընկերներն այնքան են խմած եղել, որ որոշել են զվարճանալ կրակելով։

Խմիչքի ազդեցության տակ օդ են կրակել եւ հայտնվել ձերբակալվածների պահման վայրում։

Ձերբակալության ժամկետը կլրանա այսօր:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ՌԴ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել Իրանին

ՌԴ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել Իրանին

Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել Իրանին և հետևողականորեն զարգացնել փոխշահավետ համագործակցությունը Իսլամական Հանրապետության հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ ֆինանսների նախարարի...

59 քաղաքացիներից հափշտակել են 1 միլիարդ դրամ. գործը քրեական դատարանում է

59 քաղաքացիներից հափշտակել են 1 միլիարդ դրամ. գործը քրեական դատարանում է

Դատախազը 2026 թվականի սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել 59 քաղաքացիներից 1 միլիարդ 73 միլիոն 486 հազար դրամ հափշտակած, ևս 19 քաղաքացիներից 38 միլիոն 879 հազար դրամի հափշտակության փորձ կատարած անձանց վերաբերյալ...

Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան

«Ամեն ինչ բերում է նրան, որ իր հենց մոտիվն ու նպատակը ի սկզբանե Հայաստանի վիլայեթացումն էր։ Այսինքն՝ վերադառնամ իր խոսույթին՝ «Արցախը հանձնեցի, որ ազատվենք»։ Իրեն թվացել է, որ Արցախով է Ռուսաստանն այստեղ ներկա, թուրքական ներգրավվածությունը...

«Դե երբ կանչեն, էլի»․ Փաշինյանը՝ Մոսկվա գնալու ժամկետների մասին

  «Ձեզ կանչել են Ռուսաստան․ ասենք այնպիսի տպավորություն է, կարծես ձեր առաջ կանգնած է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղարը, ու ինձ ասում եք՝ «Ձեզ կանչել են Ռուսաստան,...

Առաջարկվում է ստեղծել Հայաստան-Թուրքիա առևտրատնտեսական ներկայացուցչություն

Առաջարկվում է ստեղծել Հայաստան-Թուրքիա առևտրատնտեսական ներկայացուցչություն

Վանի առևտրաարդյունաբերական պալատը պատրաստ է իր ծառայողական շենքում տարածք տրամադրել այնպիսի ներկայացուցչության ստեղծման համար, որը տեղում կհամակարգի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման արդյունքում ձևավորվող տնտեսական կապերն ու առևտրային...