«Թվաբանական» անհամաձայնություններ. ի՞նչ է սպասվում տարեվերջին․ «Փաստ»

16 Հոկտեմբերի, 2025

«Փաստ» թերթը գրում է. «Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ծավալվել էր բանավեճ՝ հայ–ռուսական առևտրաշրջանառության թվերի շուրջ։ Պուտինի հարցին, թե որքան է կազմել երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը, Փաշինյանը պատասխանել է, որ 2025 թվականին այն կազմել է 4 մլրդ դոլար, իսկ 2024-ին՝ 9 մլրդ։ Սակայն Ռուսաստանի նախագահը համաձայն չի եղել և նշել է, որ իրական ցուցանիշները «ավելի մեծ են»։ «Դե, կարող է լինել»,– արձագանքել է Փաշինյանը։

Դրանից հետո քպական պաշտոնյաներն ու պատգամավորները, իրար հերթ չտալով, փորձում էին ցույց տալ, թե Փաշինյանը չի սխալվել, համադրել է համադրելի թվերը և այլն: Միևնույն ժամանակ մի շարք փորձագետներ ի ցույց են դնում ուշագրավ պատկեր: Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների, 2024 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 12 մլրդ 401 մլն 604,4 հազար դոլար։ Այսպիսով, 2024 թվականը դարձել է պատմական առավելագույնը՝ գրանցելով գրեթե կրկնակի աճ 2023 թվականի համեմատ։ Միաժամանակ, ըստ 2025 թվականի օգոստոսի տվյալների, իրական առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 4,5 մլրդ դոլար, մինչդեռ 2024 թվականի նույն ժամանակահատվածում այն կազմել էր 9,2 մլրդ դոլար։ Այսինքն, Փաշինյանը փաստացի «կրճատել է տարին՝ մինչև ութ ամիս»՝ շփոթելով թվերը և համեմատելով ոչ թե տարեկան, այլ ութամսյա ցուցանիշները։

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2025 թվականի արդյունքներով հայ–ռուսական առևտրաշրջանառությունը կհասնի առնվազն 7 մլրդ դոլարի, ինչը զգալի անկում է նախորդ տարվա համեմատ։ Այնուամենայնիվ, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը, որին բաժին է ընկնում մեր երկրի ամբողջ արտաքին առևտրի 34,8 տոկոսը։ Հետագա դինամիկան, ըստ փորձագետների, կախված կլինի մի շարք գործոններից՝ ներառյալ տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումները, առաջիկա խորհրդարանական ընտրությունները և Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության հետագա քայլերը։

Նմանատիպ նյութեր

Կինը օրենք է գրում, ամուսինը՝ հաստատում․ կառավարությունը հավանել է Աննա Հակոբյանի նախագիծը

Կինը օրենք է գրում, ամուսինը՝ հաստատում․ կառավարությունը հավանել է Աննա Հակոբյանի նախագիծը

ՀՀ ներքին գործերի նախարարությունը միացել է Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի նախաձեռնած ընտանեկան բռնության դեմ պայքարի արշավին և կառավարությանը ներկայացրել ՔՊ–ի մի շարք կին պատգամավորների նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների նախագիծը: Այն այսօր հավանության արժանացավ...

+293 մլն դոլար. երկրորդ վարկը՝ մեկ օրում

+293 մլն դոլար. երկրորդ վարկը՝ մեկ օրում

Հայաստանի իշխանությունները Ասիական զարգացման բանկից կներգրավեն լրացուցիչ վարկ՝ 50 սեյսմակայուն դպրոց կառուցելու համար։ Համապատասխան վարկային համաձայնագիրը հաստատվել է կառավարության սեպտեմբերի 3-ի նիստում։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա...

Թուրքերի Հայաստան գալը շատ լավ ազդակ է. ԵՄ-ն պատրաստ է աջակցել. Մարագոս

Թուրքերի Հայաստան գալը շատ լավ ազդակ է. ԵՄ-ն պատրաստ է աջակցել. Մարագոս

Եվրոպական միությունը պատրաստ է նպաստել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, երկու երկրների միջև գործարար կապերի ձևավորմանը, տրանսպորտային ու էներգետիկ հաղորդակցությունների զարգացմանը, Երևանում անցկացվող Հայաստան-Թուրքիա գործարար համաժողովի ժամանակ...

Ռոբերտ Քոչարյանի կալանքը քաղաքական պատվեր է և նոր արհավիրքների սկիզբ․ Մեսրոպ Մանուկյան

  8-րդ օրն է, ինչ ապօրինի կալանքի տակ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Աշխարհաքաղաքակա՞ն, թե՞ ներքին քաղաքական հրահանգ, ինչո՞ւ հերթական հանձնումներից առաջ և ո՞րն է կալանքի իրական նպատակը։ Այս և այլ հարցերի շուրջ այսօր՝...