«Ի դեպ»․ Ադրբեջանցիները զենքով պատրաստվում են խաղաղությա՞ն

15 Հոկտեմբերի, 2025

Ի դեպ, Մեծ Բրիտանիան ամբողջությամբ հանել է Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ զենքի մատակարարման արգելքը։ Օգոստոսի 8-ից հետո էլ ԱՄՆ-ն էր կասեցրել երկար տարիներ գործող 907-րդ բանաձևը, որով սահմանափակվում էր Ադրբեջանին զենքի վաճառքը։

Ի՞նչ կարող է տալ այս որոշումը Հայաստանին․ ըստ երևույթին՝ ոչինչ, քանի որ Հայաստանի իշխանությունը հայտարարել է զենքի ձեռքբերումը պակասեցնելու մասին, քանի որ, ըստ իրենց, խաղաղություն է։

Փաստացի, երկու որոշումներն էլ ձեռնտու են միայն Ադրբեջանին, քանի որ Ադրբեջանը երբեք ո՛չ զինվելն էր դադարեցրել, ո՛չ պատերազմին պատրաստվելը։

Հարց է առաջանում՝ եթե ԱՄՆ-ում նախաստորագրվում է այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, Մեծ Բրիտանիան էլ ողջունում է այդ երևույթը, ապա ո՞րն է այդ սահմանափակումները հանելու և առատորեն զինելու նպատակը։ ՔՊ-ի կողմից հայ ժողովրդին խոստացված խաղաղությա՞նն են պատրաստվում ադրբեջանցիները զինվելով։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...

Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց, խմբերի դեմ վրեժխնդրության հարցն է: Փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով: Պրոցեսը, իհարկե սպասելի...

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի...