«Լավ» ապրողների թիվը կավելանա այնքան ժամանակ, մինչև վերջին քաղաքացին կհեռանա երկրից՝ «վատ» ապրելու համար»

14 Հոկտեմբերի, 2025

Տնտեսագետ Մարգարիտ Նիկողոսյանը գրել է. ««Մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում և ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով և ավելի լավ են ապրում շուրջ 50 տոկոսով»,
«Աղքատութունը ձեր գլխում է»,-  ասել է տիեզերական մաշտաբի պայծառատեսը։ Իսկը տեղին է ՝ ԻՅԱ, ԻՐՈՔ՞։
Սա ասողի ապրելը, եթե համեմատենք ներկայիս իրավիճակի հետ, անշուշտ, շատ լավ է սկսել ապրել, բայց նույն հասարակ մարդկանց հաշվին։
Առաջին սպառման ապրանքների գնաճը մի քանի անգամ ավել է, քան ժողովրդի աչքերին թոզ փչած 1000-2000 դրամ թոշակների ավելացումը:
Փորձեմ բացատրել իրավիճակը որպես տնտեսագիտությունից քիչ թե շատ տեղյակ անձ։
Օրինակը բերեմ կաթնամթերքի թանկացման վրա․
Երբ կրճատվում են արոտավայրերը (անհատույց նվիրատվության արդյունքում), ինքնաբերաբար կրճատվում են անասնապահական արտադրանքները՝ կաթը, հետևաբար սպառողական պահանջը համարյա նույնը մնալով գոյանում է դիֆիցիտ, որը հանգեցնում է գնաճի, դրան գումարվում է բնական կաթը փոխարինող ներմուծված ապրաքների «մաքսային արժեքը»  իր հավելումներով, որը շատ ժամանակ իրական արժեքից խիստ տարբերվում է, որին գումարվում է արդեն մեկ տարի գործող ապրանքների պարտադիր դրոշմավորումը, այսպես ասած QR կոդերը։
Հիմա մի փոքր մանրամասնեմ, դրոշմավորում եղել է, բայց անվճար տնտեսվարողի համար։ Այս կառավարությունը որոշել է, որ պետությունն այլևս ոչ մի պարտավորություն և պարտականություն չունի տնտեսվարողի և սպառողի բեռը թեթևացնելու հարցում, որովհետև ժողովուրդը սկսել է լավ ապրել և փակել է այս ֆինանսավորումը։ Դրա փոխարեն մասնավոր ընկերության կողմից պատրաստվում և սպառողին են վաճառում էլեկտրոնային դրոշմապիտակները՝ QR, յուրաքանյուր ապրանքնի համար 4,2 դրամով, տպագրության համար առանձին 1,2 -1,8 դրամ յուրաքանյուր պիտակի համար։ Հետևաբար, արհեստականորեն ամեն ապրանքի վրա, անկախ ապրանքի գնից, ավելանում է ևս 6 դրամ:
Այս սխեման գործում է բոլոր ապրանքների վրա, բոլոր հարկատեսակներով աշխատող տնտեսվարողների համար։
Մեծ ծավալով արտադրության համար ինչ որ տեղ այս բեռը հաղթահարելի է, բայց փոքր բիզնեսի համար մրցունակության խնդիր է առաջացնում, շատերի համար անհաղթահարելի։ Հետևաբար մեծ բիզնեսը կուլ կտա փոքրին։ «Լավ» ապրողների թիվը կավելանա։
Կավելանա այնքան ժամանակ, մինչև վերջին քաղաքացին կհեռանա երկրից, «վատ» ապրելու համար»։

Նմանատիպ նյութեր

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Նշենք, որ  ԱԱԾ-ն այսօր է միայն հաստատել, որ  Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել,  նշվելով, որ ձեռնարկվում են համապատասխան...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց...

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային քննադատել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունները, ըստ որոնց՝ «իրանցիների կրոնական համոզմունքները» խոչընդոտում են երկու երկրների միջև...

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

«Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի բողոքը կքննարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային փոխանցմամբ՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար...