Ասադի թունավորման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Լավրով

13 Հոկտեմբերի, 2025

Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի թունավորման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է interfax.ru-ն:

«Բաշար Ասադը մեզ մոտ է հումանիտար պատճառներով. նրան, նրա ընտանիքին սպառնում էր ֆիզիկական ոչնչացում»,-ասել է նա Մոսկվայում արաբական երկրների լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք Բաշիր ալ-Ասադին և նրա ընտանիքին ապաստան տրամադրեցինք զուտ մարդասիրական պատճառներով։ Նա մեր մայրաքաղաքում ապրելու հետ կապված խնդիրներ չունի, և թունավորումներ չեն եղել։ Եթե նման լուրեր են առաջանում, ես դրանք թողնում եմ դրանք տարածողների խղճին»,-ընդգծել է Լավրովը՝ պատասխանելով լրագրողների՝ նախկինում տարածված նմանատիպ հաղորդագրությունների վերաբերյալ մեկնաբանություններ տալու խնդրանքներին։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ

Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ «Լսում ես՝ հանրությանն են մատուցում, թե՝ Ռուսաստանն այսօր այն վիճակում է, որ Հայաստանը կարող է շատ հեշտ դիմակայել ճնշումներին։ Ասել կուզի՝ Ռուսաստանը թույլ է, իսկական ժամանակն է․․․։ Սա քաղաքական տգիտություն է։ Տգիտություն է առաջին...

Պետական դատարանները պարտավոր են հարգել եկեղեցու ինքնավարությունը. Արթուր Ղամբարյան

Պետական դատարանները պարտավոր են հարգել եկեղեցու ինքնավարությունը. Արթուր Ղամբարյան

Միայն քաղաքական կոնտեքստում է հնարավոր հասկանալ, թե Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանն ինչու, խախտելով Եվրոպական դատարանի Մեծ պալատի «Կարոլի Նադն ընդդեմ Հունգարիայի» (Károly Nagy v. Hungary, [GC], 56665/09), 2017 թվականի սեպտեմբերի 14-ի վճիռով արտահայտված...

Մալիշկայում դիմակավորված անձը գիշերային ժամերին քարեր է նետում տների ուղղությամբ և արագ անհետանում․ Շամշյան

Մալիշկայում դիմակավորված անձը գիշերային ժամերին քարեր է նետում տների ուղղությամբ և արագ անհետանում․ Շամշյան

Արդեն ավելի քան 10 օր է՝ անհանգիստ ու լարված իրավիճակ է ստեղծվել Վայոց ձորի մարզի Մալիշկա բնակավայրում։ Ըստ shamshyan.com-ի՝ գյուղի բնակիչների խոսքով՝ գիշերային ժամերին գյուղում հայտնվում է դիմակավորված անհայտ անձ, ով քարեր է նետում բնակելի տների ուղղությամբ, վնասում...

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին

Բարձրագույն դատական խորհրդի՝ օգոստոսի 14-ի որոշմամբ դադարեցվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի լիազորությունները: Լիազորությունները դադարեցնելու հիմք է հանդիսացել Արուսյակ Ալեքսանյանի...