Վեդի համայնքում իրավիճակը լարվել է. հանրային քննարկումները դադարեցվել են

13 Հոկտեմբերի, 2025

Վեդի համայնքի Գինեվետ գյուղում այսօր՝ հոկտեմբերի 13–ին, տեղի է ունեցել  նախնական հանրային լսումներ «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կարմիր սարի կրաքարային մերգելների օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ: Ծրագիրը նախատեսում է նաև Ցեմենտի գործարանի կառուցում։ Սա հանրային քննարկումների առաջին փուլն է: Հայտնում է news.am-ը:

Ըստ նախագծի հեղինակների՝  նախատեսվում է 25 մլն դրամի ներդրում, որն անհրաժեշտության դեպքում կարող է հասցվել մինչև 35 մլն-ի։

Մինչ այդ բնապահպան ակտիվիստները կոչ էին արել հարակից գյուղերի բնակիչներին գալ և կանխել այն ռիսկերը, որոնցով բաց հանքարդյունաբերությունը սպառնում է գյուղատնտեսությանը, դիմել էին նաև քաղհասարակության ներկայացուցիչներին` կանգնելու իրենց շահերի համար պայքարող գյուղացիների կողքին:

Գյուղի բնակիչներից մեկը հայտնել է, որ այդ տարածքներում էնդեմիկ և կարմիրգրքային բույսեր կան։ Նախաձեռնողը ընթերցել է ԳԱԱ Թախթաջյանի անվան ինստիտուտի  եզրակացությունը, որ հանքի շահագործման տարածքում Կարմիր գրքային բույս չկա։

Երբ քաղհասարակության ներկայացուցիչները դեմ արտահայտվեցին հանքի շահագործմանը, ընկերության ներկայացուցիչները, նաեւ որոշ գյուղացիներ հայտարարեցին, որ նրանք «Վեդի Ալկո» ընկերության շահերի պաշտպանն են։ Ինչ–որ պահի իրավիճակը լարվել է, հնչել են փոխադարձ վիրավորանքներ։

Վարչական շրջանի ղեկավարության ներկայացուցիչը հանրային լսումները դադարեցրել է՝ նշելով, որ հարցերը կրկնվում են։ Ակտիվիստները վանկարկել են. «Ամոթ, հանրային լսումները չեն կայացել, քանի որ բոլոր հարցերը չեն լսվել և ելույթներ չեն եղել և անօրինական ձևով կասեցվել է»։

Նմանատիպ նյութեր

ԵՄ արտահանված 7 ծիրանը ջեմ է դարձել

ԵՄ արտահանված 7 ծիրանը ջեմ է դարձել

  ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ծիրանը խորհրդանշում է այն փոփոխությունը, որը տեղի է ունենում Հայաստանում։ Անցյալ ամսվա ընտրություններում հայաստանցիների մեծամասնությունը քվեարկեց այն կուսակցությունների օգտին, որոնք ցանկանում են...

«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները

«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումներն ու նրան պատկանող ձեռնարկություններում տեղի ունեցած խուզարկությունները: Սա երկրում...

Կառավարությունը 14 մլն դրամի արտոնություն է տվել Փաշինյանի ընկերոջ ձեռնարկությանը. «Հետք»

Կառավարությունը 14 մլն դրամի արտոնություն է տվել Փաշինյանի ընկերոջ ձեռնարկությանը. «Հետք»

«Հետքը» գրում է. «Հուլիսի 2-ի նիստում Կառավարությունը չզեկուցվող կարգով ընդունել է որոշում, որով «Իջեւանյան բեկոն» ՍՊԸ-ին ազատել է 14 մլն դրամի մաքսատուրքից: Ընկերության հիմնական փայատերը վարչապետ Փաշինյանի իջեւանցի ընկերն է՝ Ֆրունզե Ղազարյանը: Որոշման նախագիծը կազմել...

Ծառուկյանի տնից առգրավվել են կենդանիներ և թռչուններ. ևս մեկ քրգործ են հարուցել նրա նկատմամբ. ՔԿ

Ծառուկյանի տնից առգրավվել են կենդանիներ և թռչուններ. ևս մեկ քրգործ են հարուցել նրա նկատմամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես...

Իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը. «Հայաստան» դաշինք

Իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը. «Հայաստան» դաշինք

​​«Հայաստան» դաշինքի հայտարարությունը «Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը, ինչպես նաև վերջինիս ընտանիքի անդամներին պատկանող ձեռնարկություններում...