Փաշինյանը պետական դավաճանություն է գործել, իսկ դավաճանները պետք է պատժվեն. Ջուլֆալակյան

13 Հոկտեմբերի, 2025

Ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրում է. «Ձևավորվող քաղաքական նոր ուժերին…

Թույլ մի՛ տվեք, որ ՔՊ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի՝ հանրության ականջների համար:

Մի՛ կաշկանդվեք ճիշտը բարձրաձայնել/կրկնել:

Հիշեցման կարգով՝ շատ կարևորի մասին…

Իշխանության գալուց հետո առաջին իսկ քայլով ՔՊ-ն հարվածել է ՀԱՊԿ-ին
(10 հուլիս, 2018թ – Խաչատուրովի հետկանչը…):

Հայտարարել է, որ Արցախի հարցով բանակցությունները սկսում է սեփական զրոյական կետից։

ԵԱՀԿ Մինսկի խումբը պատասխանել է, որ նման բան իրենց հետ համաձայնեցված չի եղել։

ՔՊ-ն մերժել է կարգավորման շուրջ Մինսկի խմբի առաջարկները, միակողմանիորեն փորձել է փոխել բանակցությունների ձևաչափը՝ պահանջելով Արցախը դարձնել բանակցային կողմ, ապա սկսել է առանց միջնորդ բանակցել Ադրբեջանի հետ։

Պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստանն առաջարկել էր հոկտեմբերի 6-ին կանգնեցնել այն՝ անհամեմատ ավելի լավ պայմաններով, քան ստացանք նոյեմբերի 9-ին: Եվ, իհարկե, առանց զոհերի նման թվի…

Պատուհասը մերժել է այդ առաջարկը (անձամբ է խոստովանել ԱԺ ամբիոնից):

Ամբողջ 44-օրյա պատերազմը վարվել է սխալների, ստի և մանիպուլյացիայի միջոցով՝ խախտելով հաղթական պատերազմ վարելու բոլոր կանոնները (պառակտման սերմանում, բանակի կազմաքանդում, համալրման դադարեցում…):

2020թ նոյեմբերի 9-ի հրադադարը ստացվեց հենց Ռուսաստանի միջնորդությամբ, որից հետո պահեցինք թեկուզ և փոքր, բայց Արցախի մի մասը՝ հետագայում կարգավիճակ ստանալու հնարավորությամբ։

Ապա 2022թ հոկտեմբերի 6-ին հանցագործը գնաց Պրահա և հրաժարվեց Արցախից՝ ճանաչելով այն Ադրբեջանի մաս (Շառլ Միշելի և Մակրոնի մասնակցությամբ)։

Կրեմլից միանգամից հայտարարել են, որ դա անակնկալ էր, և իրենք տեղյակ չեն եղել հայկական կողմի նման ծրագրի մասին:

Պարզ է, որ ՀՀ իշխանության այդ քայլից հետո ոչ մի երկիր չէր կարող կանգնել Արցախի կողքին, երբ Արցախի օրինական տերը՝ Հայաստանը, հրաժարվել էր վերջինից:

Մեղադրել Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային կամ այլ ուժերի՝ մեզ չօգնելու մեջ՝ ուղղակի մանիպուլյացիա է ՔՊ-ի և նրա աջակիցների կողմից:

Վերադառնանք պատուհասին.

Երբ ՀՀ վարչապետը, ով պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարն է, կրկին ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ «Արցախը թոկ էր՝ Հայաստանի վզից գցած» և նա այդ թոկը կտրել է… դա ինքնախոստովանություն է:

Երբ հարցին, թե հնարավորության դեպքում այլ կերպ կվարվե՞ր՝ պատասխանում է՝ «ո՛չ, նույնությամբ կկրկնեի»… դա ևս ինքնախոստովանություն է:

Խոստովանություն՝ Արցախը հանձնելու մասին:

ՀՀ ներկայիս վարչապետն իր ՔՊ-ով Արցախի/Հայաստանի հանդեպ պետական դավաճանություն է գործել: Իսկ դավաճանները պետք է պատժվեն:

Այլ տարբերակ ուղղակի չի կարող լինել»։

Նմանատիպ նյութեր

Պայմանագրային զինծառայող է մահացել․ «Փաստինֆո»

Պայմանագրային զինծառայող է մահացել․ «Փաստինֆո»

Պաշտպանության նախարարությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ նախնական տվյալներով՝ ծառայության հետ չկապված պատճառով պայմանագրայինի հանկարծամահության դեպք արձանագրվել է, նման դեպքերի մասին պաշտպանության նախարարությունը, որպես շատ վաղուց գործող կանոն, չի հաղորդում: «Նշված...

Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News

Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News

Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը: Syunik News-ը նոր մանրամասներ է հայտնում: Syunik News-ի հետ զրույցում տուժած կնոջ՝ Անի Ավետիսյանի եղբայրը՝ Սարիբեկ Ավետիսյանն ասել է, որ ադրբեջանցի զինծառայողը հայտնվել է բնակելի...

ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Շևցովը՝ TRIPP-ի մասին

ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Շևցովը՝ TRIPP-ի մասին

ԱՄՆ-ն Հայաստանի տարածքում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ», հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը՝ անդրադառնալով TRIPP նախագծին, որում բաժնեմասերի 74%-ը պատկանելու է ԱՄՆ-ին և միայն  26%-ը՝ Հայաստանին։ «Հաշվի...

Ադրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում։ Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: Հիշեցնենք , որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի...

Ադրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ

Брат раненой женщины также получил травму руки в результате действий азербайджанского военнослужащего — Syunik News

Брат пострадавшей женщины также получил травму руки в результате действий азербайджанского военнослужащего. Syunik News сообщает новые подробности произошедшего. В беседе с Syunik News брат пострадавшей женщины Ани Авестисян — Сарибек Аветисян — рассказал, что...