Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյան

12 Հոկտեմբերի, 2025

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ուղերձ է հղել` Երևանի տոնի առիթով.

«Հայրաքաղաք Գյումրին սիրով և հպարտությամբ շնորհավորում է Հայաստանի մայրաքաղաք Երևանին ծննդյան տոնի առիթով։ Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին։ Դարերի պատմություն ունեցող այս երկու քաղաքները միշտ եղել են հայության ուժի, ստեղծագործ մտքի և ամուր կամքի խորհրդանիշը։

Հայրաքաղաք Գյումրին միշտ ուրախ է տեսնել մայրաքաղաք Երևանի զարգացումը, նրա նոր շունչը, գեղեցկությունն ու մշակութային բաբախումը։ Թող մեր մայրաքաղաքը միշտ մնա հզոր ու լուսավոր, լինի Հայաստանի առաջընթացի, խաղաղության և համախմբման կենտրոնը։ Սիրելի’ երեւանցիներ, թո’ղ ձեր ընտանիքներում լինի սեր ու բարգավաճում, իսկ քաղաքը՝ մշտապես ապրի նոր ձեռքբերումների ու լուսավոր ապագայի սպասումով։»։

Նմանատիպ նյութեր

ՀԱՊԿ-ն զգուշացրել է Հարավային Կովկասում հնարավոր էսկալացիայի մասին

ՀԱՊԿ-ն զգուշացրել է Հարավային Կովկասում հնարավոր էսկալացիայի մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը զգուշացրել է, որ Արևմտյան երկրների կողմից Հայաստանի դեմ ուղղված անբարյացակամ գործողությունները կարող են լարվածության սրացում առաջացնել Հարավային Կովկասում։ «Զանգեզուրի միջանցքի անվտանգությունն ապահովելու ԱՄՆ...

ՌԴ-ում երկու ինքնաթիռ է խափանվել. տուժածներ չկան

ՌԴ-ում երկու ինքնաթիռ է խափանվել. տուժածներ չկան

«Ռոսիա ավիաուղիներ» ավիաընկերության երկու ուղևորատար Superjet ինքնաթիռների շարժիչները 35 րոպե տարբերությամբ խափանվել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում։ SHOT-ի տվյալներով՝ առաջին չվերթը պատրաստվում էր Մոսկվայից Կազան թռիչքի։ Անձնակազմը շարժիչներից մեկից...

Ժողովուրդը Փաշինյանին չի ընտրել, ես չեմ հավատում իր հավաքած տոկոսներին․ Հարցում

  «Հիշու՞մ եք, որ 1996-ի ընտրություններին ասում էին, որ եթե ընդդիմությունը 100% ձայն էլ ստանա, իշխանությունը չենք տալու։ Արդյո՞ք նույնը չէ Փաշինյանի ասածը, որ դեռ տվյալները չհրապարակված ինքն իրեն հայտարարեց հաղթած»,- այս հարցն է տրվել...

Ադրբեջանցիների վերադարձի թեման՝  Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է. Օսկանյան

Ադրբեջանցիների վերադարձի թեման՝ Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է. Օսկանյան

ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է ադրբեջանցիների՝ ՀՀ-ում բնակվելու հավակնություններին և ընտրություններին. «Այս պահին ընտրություններն ավարտվել են, արձանագրվել են արդյունքներ, և գործող իշխանությունները փաստացի շարունակում են...

Հեսա մի երկու անկլավ էլ կտա, երկրի ներսում կռիվ կլնի, մեր անմեղ երեխեքը կկոտորվեն․ Հարցում

  «Ձեզ համար է՞լ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարող բերել, քանի որ Ազգային Ժողովում այս անգամ այդքան պատգամավոր չունի, որ խաղաղության պայմանագրի օգտին քվեարկեն»,- այս հարցն է տրվել Վայոց Ձորի բնակիչներին։...