Ու՞ր անհետացավ Դիլիջանի սպանդանոցը․ «Հրապարակ»

11 Հոկտեմբերի, 2025

Կառավարությունն Հայաստանում սպանդանոցների ստեղծմանն աջակցելու  ծրագիր է իրականացրել։ Պաշտոնապես որոշված էր, որ 2020թ․ հունիսի 1-ից Հայաստանում վաճառվող միսը պարտադիր պետք է ունենա սպանդանոցային ծագում։ Գրում է «Հրապարակ»-ը։

«Այդ պարտադիր պահանջի կենսագործումը որոշ չափով հետաձգվեց, սակայն հետո մտավ ուժի մեջ եւ այժմ իրականացման ենթակա է։ Իսկ տուրիստական Դիլիջան քաղաքում և համայնքի 6 գյուղերում՝ Գոշում, Հովքում, Հաղարծնում, Թեղուտում, Խաչարձանում և Աղավնավանքում անասունների  սպանդանոց չի եղել ու չկա։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին 2024 թ․ ապրիլի 30-ին հարցում եմ արել, թե Տավուշի մարզի ո՞ր բնակավայրերում են սպանդանոցներ գործում, Դիլիջան քաղաքի ու Դիլիջան համայնքի 6 գյուղերի անասունները որտե՞ղ են մորթվում։
2024թ․ մայիսի 6-ին Տավուշի մարզպետարանից պատասախանել էին․  «Մարզում գործում է 5 սպանդանոց՝ 1-ական Նոյեմբերյան /ք․Նոյեմբերյան/, Դիլիջան /ք․Դիլիջան/, Իջևան /գ․Գետահովիտ/ համայնքներում, 2 հատ Բերդ  համայնքում /ք․ Բերդ և գ․Նավուր/»: Մարզպետարանի պատասխանում որպես Դիլիջան համայնքում գործող սպանդանոցի վայր է նշված Դիլիջան քաղաքը։

2025թ․ սեպտեմբերի 16-ին Տավուշի մարզպետին նոր  հարցում եմ արել․  «Ի պատասխան իմ` 2024թ․ ապրիլի 30-ի հարցման, հայտնել եք, որ Դիլիջանում սպանդանոց է գործում։ Դիլիջանում որտե՞ղ է սպանդանոցը գործում, ո՞ր կազմակերպության կողմից է այն շահագործվում, ո՞ր տարածքում»։

Մարզպետարանից հայտնել են․ «Ձեզ ներկայացված նախկին տեղեկատվությունից հետո անցած ժամանակահատվածում Դիլիջան համայնքում մեր կողմից նշված սպանդանոցի շահագործումը դադարեցվել է»։

Իրականում Դիլիջանում 2024թ․-ին օրինական կարգով սպանդանոց չի գործել, որ դրա շահագործումը 2025-ին դադարեցվեր»։

 

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |Գագիկ Խաչատրյանի փաստաբանների հրատապ մամուլի ասուլիսը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |Գագիկ Խաչատրյանի փաստաբանների հրատապ մամուլի ասուլիսը

Հրատապ մամուլի ասուլիսով են հանդես գալիս ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանները։ Նրանք կանդրադառնան մինչև լուսաբաց շարունակված՝ կալանքի հարցով դատական նիստին, Գագիկ Խաչատրյանի նկատմամբ, պաշտպանների գնահատմամբ, շարունակվող խոշտանգմանը, ինչպես նաև...

Տիգրան Մխիթարյանը որոնվում է որպես անհետ կորած

Տիգրան Մխիթարյանը որոնվում է որպես անհետ կորած

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1994 թ. ծնված Տիգրան  Մխիթարյանը։ ՆԳՆ ոստիկանությունը Տիգրան Մխիթարյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում է դիմել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի կամ մոտակա...

Փաշինյանի և Պուտինի հանդիպման արդյունքները Հայաստանի համար հուսադրող չեն. ռուս փորձագետ

Փաշինյանի և Պուտինի հանդիպման արդյունքները Հայաստանի համար հուսադրող չեն. ռուս փորձագետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքները Հայաստանի համար հուսադրող չեն։ Այս մասին NEWS.am-ի փոխանցմամբ՝  հայտարարել է ռուս պատմաբան, հրատարակիչ և հասարակական գործիչ Մոդեստ Կոլերովը՝ մեկնաբանելով Պուտինի և...

Արցախ. մեր գողացված ուրախություն ու գողացված պատիվ. Բագրատ սրբազան

Արցախ. մեր գողացված ուրախություն ու գողացված պատիվ. Բագրատ սրբազան

Արցախ, իմ հոգի, իմ սիրտ, իմ կյանք, իմ գերված Հայրենիք....Մեր գողացված ուրախություն ու գողացված պատիվ... Կարոտում եմ քեզ ու խեղդվում այդ կարոտից... «ուր արդարությունն էր բնակվում, իսկ այժմ՝ մարդասպանները»… քանզի մեր «իշխաններն ապստամբներ են և գողերին գողակից, կաշառք...

Օրենքի խստությունը չի նշանակում մարդու նկատմամբ դաժանություն.  Լիլիթ Գալստյան

Օրենքի խստությունը չի նշանակում մարդու նկատմամբ դաժանություն. Լիլիթ Գալստյան

Համացանցում Գագիկ Խաչատրյանի ձերբակալման, դատարան պատգարակով տեղափոխման և այդ գործընթացը պատկերող տեսանյութերն ու լուսանկարները ՀՀ քաղաքացու նկատմամբ խոշտանգման, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վկայություններ են։ Առերևույթ ծանր առողջական...