Արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում․ Գագիկ Սարգսյանի խափանման միջոցը կփոխվի տնային կալանքի

10 Հոկտեմբերի, 2025

Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Թունելի վերջում լույս երևաց
Գագիկ Սարգսյանի խափանման միջոցը կփոխվի տնային կալանքի։
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, հաշվի առնելով պաշտպան Մկրտիչ Դավթյանի ծանրակշիռ փաստարկները, այդ թվում՝ առողջական լուրջ խնդիրները, բավարարեց պաշտպանի միջնորդությունը՝ կիրառելու այլընտրանքային խափանման միջոց, տվյալ դեպքում՝ գրավ, տնային կալանք և բացակայելու արգելքը համակցված։
«Գագիկ Սարգսյանին մեղսագրված արարքն ընդամենը շինծու, պատվերով կարված գործ է, և առաջադրված մեղադրանքն անհիմն է։ Ուստի այս պայմաններում իմ պաշտպանյալին անազատության մեջ պահելը, նման հիվանդությունների առկայության պայմաններում, կարող եմ վստահորեն ասել, որ սա ոչ թե կալանք է, այլ խոշտանգում, և կալանքը որպես պատիժ է կիրառվում», — իր խոսքում ընդգծեց պաշտպան Մկրտիչ Դավթյանը։
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում հարգարժան փաստաբան Mkrtich Davtyan-ին, ինչպես և այս գործով անցնող մյուս մեղադրյալների բոլոր պաշտպաններին փայլուն աշխատանքի համար, Գագիկ Սարգսյանի պաշտպանության խորհրդի նախագահ, արդարադատության գեներալ-մայոր Tatul Petrosyan-ին, խորհրդի անդամներին, ընկերներին ու բոլոր աջակիցներին։ Վստահ եմ, որ այս գործը, փաշինյանական իրականության մեջ կարված ու սարքված մյուս բոլոր շինծու գործերի ու մեղադրանքների պես, մի օր թղթե տնակի պես քանդվելու է։ Դասականը կասեր՝ արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում։
Հիշեցնեմ, որ Գագիկ Սարգսյանը կալանավորված է արդեն ավելի քան մեկուկես տարի՝ 2024 թ. մարտի 13-ից։

Հիշեցնենք, որ Գագիկ Սարգսյանը կալանավորվել էր Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու համար։

Նմանատիպ նյութեր

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց...

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային քննադատել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունները, ըստ որոնց՝ «իրանցիների կրոնական համոզմունքները» խոչընդոտում են երկու երկրների միջև...

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

«Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի բողոքը կքննարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային փոխանցմամբ՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար...

Եթե զրոյական կետը չլիներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը չէր լինի․ Փաշինյանը՝ իր խոստումների մասին

  «Հենց մեր քաղաքականության իմաստը դա է, որ մենք պետք է մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել։ Մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել, որովհետև նա, ով իր ստացած գիտելիքի և փորձառության հիման վրա չի փոխվում, դա մի...

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը տնտեսությունից բան չի հասկանում

  Այսօրվա՝ հոկտեմբերի 22-ի ճեպազրույցի ժամանակ Նիկկոլ Փաշինյանին լրագրողը հարց ուղղեց գազի գնի հնարավոր թանկացման մասին՝ հիշեցնելով, որ ԿԲ նախագահն ասում է, որ դա ապոկալիպտիկ սցենար է, այնինչ ՔՊ-ականներն ասում են՝ էական նշանակություն...