Հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո պաղեստինցիները սկսել են վերադառնալ Գազայի հատվածի հյուսիս

10 Հոկտեմբերի, 2025

Հազարավոր տեղահանված պաղեստինցիներ Գազայի հատվածի հարավային շրջաններից սկսել են վերադառնալ հյուսիս՝ Գազա քաղաք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Գազայի ոստիկանությունը հայտնել է, որ իրավապահները կտեղակայվեն այն հատվածներում, որտեղից իսրայելական բանակը դուրս է եկել։ Գազայում պաղեստինյան ոստիկանության ուժերը հայտարարություն են տարածել՝ քաղաքացիներին կոչ անելով իրենց տներ վերադառնալիս ծայրահեղ զգույշ և ուշադիր լինել կասկածելի առարկաներ կամ չպայթած ռումբեր նկատելու դեպքում։ Գազայի կառավարության լրատվական գրասենյակն էլ բնակիչներին կոչ է արել համագործակցել և կարգապահ լինել, երբ մարդասիրական օգնությունը սկսի մուտք գործել անկլավ։

Իր հերթին, Իսրայելի բանակի խոսնակը Գազայի բնակիչներին ուղերձում հայտնել է, որ իսրայելական ուժերը շարունակելու են տեղակայված մնալ Գազայի հատվածի որոշակի տարածքներում, և քաղաքացիներին զգուշացրել է չմոտենալ ռազմական կետերին։

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Եգիպտոսում համաձայնության են եկել Թրամփի ծրագրի առաջին փուլի շուրջ։ Իսրայելական զորքերն արդեն հետ են քաշվել դեպի նախապես համաձայնեցված գիծ՝ իրենց վերահսկողության տակ պահելով պաղեստինյան անկլավի 53%-ը։ Հոկտեմբերի 13-ին կամ 14-ին կվերադարձվեն իսրայելցի 48 պատանդները, որոնցից 20-ն է ողջ մնացել։

Դրա դիմաց Իսրայելն ազատ կարձակի ահաբեկչության համար դատապարտված 250 պաղեստինցու, ինչպես նաև 2023 թ. հոկտեմբերի 7-ից հետո ձերբակալված Գազայի 1700 բնակչի։

Նմանատիպ նյութեր

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական...

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝...

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի...