Հովք գյուղում տների մեծ մասը լքված են, փողոցները՝ դատարկ ու ամայի

10 Հոկտեմբերի, 2025

Տավուշի մարզի Հովք համայնքի բնակիչներն 90-ականներին Արցախից բռնի տեղահանված ընտանիքներ են։ Շատերը Հովքը նմանեցրել են իրենց ծննդավայրին, նորից տուն-տեղ դրել և սկսել են զբաղվել հողագործությամբ ու անասնապահությամբ։

Բայց, ինչպես գրեթե բոլոր գյուղերում, խնդիրները շատ են, իսկ գյուղացին մենակ է իր խնդիրների հետ։ Մեկի տան տանիքը, մյուսի գոմը, երրորդի ջերմոցը վերանորոգման կարիք ունի, բայց դրա համար համապատասխան միջոցներ չունի գյուղացին։

Արդեն հոկտեմբերն է, և հոգսերին ավելանում է ջեռուցման խնդիրը։ Գյուղում գազ կա, բայց ոչ բոլոր բնակիչները տանը գազ ունեն, ովքեր էլ ունեն, գազով ջեռուցումը թանկ հաճույք են համարում։ Նախկինում կարողացել են անտառից փայտ բերել, հիմա խստացրել են և գյուղացին դրանից էլ է զրկվել։ Հույս ունեն, որ գոնե սոցիալապես անապահովներին մի քանի խ/մ փայտի կտրոններ կտրամադրեն։

Կարինե Ալքումյանը, խոսելով գյուղացու խնդիրների մասին, ավելացնում է նաև բանկային քարտով կենսաթոշակ ստանալու խնդիրը։ «Գյուղում այդ ծրագիրը չի գործում, ոչ միայն քարտով չենք կարողանում թոշակը ստանալ, այլև հետվճարայինից չենք կարող օգտվել, գյուղում ով է քարտով առևտուր անում, ուրեմն էդ հետվճարայինն էլ գյուղացու համար սուտ ու չեղած բան է։ Ուրեմն ում համար է թոշակն ավելացել, գյուղացին էլի իր հին տաշտակի առաջ է»,- ասում է տիկին Կարինեն։

Հովքի տների մեծ մասը լքված են, գյուղը ծերանում է, փողոցները դատարկ են ու ամայի, որովհետև գյուղացու ապրելակերպը տարեցտարի վատանում է, ասում են բնակիչները։
Նշենք, որ Հովքի հեռավորությունը մարզկենտրոնից 17 կմ է, 2017թ․ դրությամբ ուներ 430 բնակիչ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին Փաշինյանը տեսակապով է մասնակցում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նիստն այժմ ընթանում է նեղ կազմով, ներկա են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի կառավարությունների ղեկավարները: Ավելի ուշ տեղի կունենա...

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը

«Առավոտյան, Հակակոռուպցիոն կոմիտեն, հերթական անհեթեթ հորինվածքով, ձերբակալել է «Հայաստան» Դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանին...»,- այս մասին ֆեսյբուքյան իր էջում հայտնում է «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ...

Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել հարցը. Միհրան Մախսուդյան

Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել հարցը. Միհրան Մախսուդյան

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սյունիքում կատարվածը պարզապես վերջն է։  Եթե ադրբեջանցին սահմանը խախտելով հարձակվել է հայ կնոջ վրա՝ իշխանությունները պարտավոր են կոշտ և հստակ արձագանքել։ Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել...

Այսօրվա Հայաստանի իշխանությունները մեր նկատմամբ տարածքային պահանջներով էին հանդես գալիս. մենք դա չենք մոռանա. Ալիև

Այսօրվա Հայաստանի իշխանությունները մեր նկատմամբ տարածքային պահանջներով էին հանդես գալիս. մենք դա չենք մոռանա. Ալիև

«Չի կարելի ամբողջ մեղքը բարդել Հայաստանի նախկին ղեկավարության վրա։ Մինչդեռ Հայաստանի նախկին ղեկավարները՝ նրանք բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց պատիժը»։ Ադրբեջանի պետական AZƏRTAC գործակալությունը հայտնում է, որ այս մասին նախագահ Իլհամ Ալիևը...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս․ թոշակը կբարձրանա 1000 դրամով՝ թաղման նպաստները կտրելու հաշվին

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս․ թոշակը կբարձրանա 1000 դրամով՝ թաղման նպաստները կտրելու հաշվին

Մամուլի ասուլիսով է հանդես գալիս ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ վճարների քաղաքականության վարչության պետ Անահիտ Գալստյանը։ ԹԵՄԱ․- 2027 թ. հունվարի 1֊ից նախատեսվում է կենսաթոշակների չափի բարձրացում, ինչպես նաև...