Սպանված Վալոդյա Գրիգորյանի հայրիկին կանչել են Քննչական կոմիտե․ Արմլուր

8 Հոկտեմբերի, 2025

ArmLur.am-ը գրում է, որ երեկ երեկ ՀՀ Քննչական կոմիտեն հարցաքննության է հրավիրել Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար, սպանված Վալոդյա Գրիգորյանի հորը՝ Լյովա Գրիգորյանին՝ որդու սպանության գործի շրջանակում։ Թեև դեպքից անցել է արդեն 14 օր, իրավապահ մարմինները միայն այժմ են ձեռնարկել տուժողի հարցաքննությունը։

«Դատելով Վալոդյա Գրիգորյանի մոր՝ Մարինե Գրիգորյանի՝ «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցից, տուժող կողմը համոզված չէ, որ սպանությունը լիարժեքորեն բացահայտված է։ Ըստ նրանց՝ գործը դեռևս բազմաթիվ անպատասխան հարցեր ունի․ նրանք պնդում են, որ իրավապահ մարմինները մինչ այժմ չեն կարողացել բացահայտել կազմակերպիչներին և հնարավոր պատվիրատուներին, որոնք, ըստ տուժողների, անմիջական կապ ունեն հանցագործության հետ։

Չնայած նախաքննության ընթացքում որոշակի քայլերի ձեռնարկմանը, սպանության ենթադրյալ կատարողի և օժանդակողի կալանավորմանը, տուժող կողմը շարունակում է պնդել, որ քննությունը պետք է լինի առավել համապարփակ և նպատակային՝ ուղղված ոչ միայն անմիջական կատարողների, այլև սպանության հնարավոր կազմակերպիչների և պատվիրատուների բացահայտմանը»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...