Մերձավանում լարվածությունը նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»

6 Հոկտեմբերի, 2025

ArmLur.am-ի վստահելի աղբյուրների փոխանցմամբ՝ հոկտեմբերի 6-ի առավոտյան Մերձավան գյուղում իրավիճակը կրկին սրվել է։ Մեր տեղեկություններով՝ տեղի բնակիչները փորձել են արգելել Մհեր Ախտոյանի եղբոր՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Փարաքարի ավագանու անդամ Դավիթ Ախտոյանի երեխաների մուտքը դպրոց։

Ըստ ArmLur.am-ի՝ համայնքում տարածված լուրերից հետո, թե Դավիթ Ախտոյանի կինը պատրաստվում է երեխաներին ուղեկցել Մերձավանի դպրոց, մի խումբ քաղաքացիներ փակել են դեպի դպրոց տանող ճանապարհը՝ ի նշան բողոքի։ Նրանք պահանջել են, որպեսզի Ախտոյանների ընտանիքի ներկայացուցիչները առայժմ զերծ մնան հանրային վայրեր այցելելուց, մինչ իրավապահները վերջնականապես չպարզեն Վալոդյա Գրիգորյանի սպանության բոլոր հանգամանքները։

Բանն այն է, որ Մերձավան համայնքում խորանում է հանրային անվստահությունը Ախտոյանների ընտանիքի նկատմամբ՝ հատկապես այն բանից հետո, երբ տեղեկություններ տարածվեցին, որ Վալոդյա Գրիգորյանի հնարավոր սպանության կազմակերպիչներից մեկը կարող է լինել Մհեր Ախտոյանը, որը դեպքից օրեր առաջ լքել է երկիրը և նրան ճանապարհել է սպանության համար կալանավորված 20ամյա երիտասարդը։ Թեև այս փուլում իրավապահները պաշտոնապես որևէ մեկնաբանություն չեն տալիս։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին սպանվել էր Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, ինչպես նաև քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Սպանությունը ցնցեց համայնքը։ Ընդամենը մի քանի օր անց՝ նույն Մերձավանում, գիշերը կոտրվել ու ջարդվել է սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանի եղբոր՝ այս տարվա փետրվերի 5-ին սպանված Գրիգոր Օհանյանի գերեզմանը, ինչն էլ դարձավ նոր բախումների պատճառ։

Այսօր արդեն իրավիճակը Մերձավանում դուրս է գալիս վերահսկողությունից՝ իրավապահները փաստացի չեն կարողանում լիարժեք վերահսկողություն սահմանել համայնքում։ Փորձեր են արվում տեղում հսկողություն հաստատել, սակայն բնակիչները փաստում են՝ վախի մթնոլորտը մնում է գերակշռող։

ArmLur.am-ը շարունակում է սերտ կապ պահել իր տեղեկացված աղբյուրների հետ և առաջիկայում կներկայացնի նոր մանրամասներ Մերձավանի իրադարձություններից։

Նմանատիպ նյութեր

Քննչական կոմիտեն ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան

Քննչական կոմիտեն ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան

Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից: Հիշեցնենք, որ երեկ մամուլում...

Վայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը. Մայր Աթոռ

Վայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը. Մայր Աթոռ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ սույն թվականի հոկտեմբերի 1-ից Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանն ազատվել է համատեղության կարգով ստանձնած՝ Վայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահի պաշտոնից։ Վայոց...

Ադրբեջանցի զինծառայողը ՀՀ տարածքում գտնվել է ավելի քան 5 օ՞ր․ նոր մանրամասներ

Ադրբեջանցի զինծառայողը ՀՀ տարածքում գտնվել է ավելի քան 5 օ՞ր․ նոր մանրամասներ

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայող Նասիմ Մուսաևը ապօրինի հատել է ՀՀ սահմանը, հասել Սյունիքի մարզի Շաքի բնակավայր, շրջել գյուղում, տներ մտել, գիշերել տներից մեկում, և երբ առավոտյան տան տիկինը՝ 3 անչափահաս երեխաների հետ, վերադարձել է տուն ու...

Կասեցրե՛ք Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող մշակութային ցեղասպանությունը. Պարգև սրբազանի կոչը՝ միջազգային հանրությանը

Կասեցրե՛ք Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող մշակութային ցեղասպանությունը. Պարգև սրբազանի կոչը՝ միջազգային հանրությանը

Ժամանակն է վերջ տալու այս ագրեսիվ ու կեղծ քաղաքականությանը։ Այս մասին ասված է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի՝ միջազգային հանրությանն ուղղված կոչում։ Ստորև ներկայացնում ենք նրա կոչ–հայտարարությունը. 301 թվականին Հայաստանն աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունեց...

Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան ներթափանցելու դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. դատախազություն

Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան ներթափանցելու դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. դատախազություն

Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան ներթափանցելու դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ պետական սահմանն ապօրինի հատելու և հրազենի մաքսանենգության հատկանիշներով։ Այս մասին yerevan.today-ին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Դատախազությունից նախօրեին հայտնել...