Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

5 Հոկտեմբերի, 2025

Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, շաբաթ օրը նշում էր իր տոնը՝ Քաղաքի օրը։ Տոնական միջոցառումների, համերգների և հանրային ուրախության ֆոնին նկատելի դարձավ մի ուշագրավ բացակայություն՝  Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձի բացակայությունը։

Հայտնի է, որ այս տարի Գյումրու օրվա հիմնական միջոցառումների կազմակերպման գործում մեծ դերակատարում ուներ «Տաշիր» բարեգործական ընկերությունն ու «Մեր ձևով» շարժումը, որն ունի ընդդիմադիր ուղղվածություն և բացահայտ քննադատում է գործող իշխանություններին։

Այս համատեքստում, Փաշինյանի կողմից շնորհավորական ուղերձ հղելը կարող էր դիտարկվել, որպես իրեն քննադատող ուժի կողմից կազմակերպված միջոցառման խրախուսում։ Հետևաբար, լռությունը կարող է լինել գիտակցված քայլ՝ հստակ սահմանազատվելու տոնի կազմակերպիչներից և ցույց տալու, որ կառավարությունը չի կիսում կամ չի ողջունում նրանց նախաձեռնությունը։ Ըստ էության, սա կարող է լինել ուղերձ առ այն, որ իշխանությունը չի պատրաստվում իր ներկայությամբ կամ շնորհավորանքով լրացուցիչ կշիռ հաղորդել իր քաղաքական հակառակորդներին։

Գյումրին, լինելով Հայաստանի երկրորդ քաղաքը, ավանդաբար ունեցել է ընդդիմադիր տրամադրություններով աչքի ընկնող ընտրազանգված։ Իշխող ուժը այստեղ երբեք չի վայելել այնպիսի անվերապահ աջակցություն, ինչպես այլ համայնքներում։

Փաշինյանի լռությունը կարող է մեկնաբանվել նաև որպես քաղաքական ուղերձ հենց գյումրեցիներին։ Սա կարող է լինել իշխանության դժգոհության լուռ արտահայտությունը՝ կապված քաղաքի քաղաքական տրամադրությունների հետ։

Կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի լռությունը ոչ թե պատահականություն էր, այլ լավ կշռադատված քաղաքական քայլ։ Այն ցույց է տալիս Հայաստանում առկա խորը քաղաքական բևեռացումը, որտեղ նույնիսկ ազգային կամ քաղաքային տոները դառնում են քաղաքական դիմակայության թատերաբեմ։ Այս քայլով կառավարությունը, ամենայն հավանականությամբ, ուղերձ է հղել և՛ իր քաղաքական ընդդիմախոսներին, և՛ այն համայնքներին, որոնց իշխանությունը չի համարում իր հենարանը։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...