Ներսի «հուդան» կամ անանուն նամակի հետքերով․ ի՞նչ է կատարվել Արագածոտնի թեմի ժողովում և ինչ է պարզել Yerkir.am-ը

4 Հոկտեմբերի, 2025

Yerkir.am-ը գրում է․

2018 թվականից առ այսօր Հայոց Եկեղեցին ու հայ հոգևորականները բախվում են լուրջ մարտահրավերի ու օրվա իշխանության կողմից ստեղծված խնդիրներին։ Այդ խնդիրներից մեկն էլ Եկեղեցու դեմ հակաքարոզչական արշավն է, որն ակտիվորեն կատարում են իշխանամերձ լրատվամիջոցները, և, ըստ շրջանառվող լուրերի, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված Medianews.site-ը այդ առումով  «առաջամարտիկներից է»։

Նշենք, որ Տարոն Չախոյանի հետ այդ կայքի փոխկապակցվածության մասին առաջին անգամ չէ, որ բարձրաձայնվում է․ այս մասին գրել էր նաև Infocom.am-ը, նաև՝ այլ աղբյուրներ։

Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված այդ կայքը երկու օր առաջ, հղում կատարելով անանուն հեղինակի կողմից ստացված նամակին, Եկեղեցու  համբավն արատավորող մի նյութ է հրապարակել, որտեղ «զոհի» կերպարանքով հերոսը կրկին տեր Արամն է, ում անձի շուրջ, չգիտես ինչի, մշտապես աղմկոտ պատմություններ են հյուսվում։ Այդ նյութը ներկայացնում ենք մի փոքր կրճատած․ «Ըստ աղբյուրի՝ Արագածոտնի թեմը Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում ժողով է հրավիրել, որին մասնակցել է նաև Տեր Արամին աջակցություն հայտնած, նրան մտերիմ ընկեր Տեր Թադե քահանա Թախմազյանը։ Աղբյուրը պնդում է, որ հրավիրված ժողովում քննարկել են Տեր Արամի հարցը՝ նրան վերջին շանս տալու համար։ Անանուն աղբյուրը նաև նշել է, որ մինչև ժողովի սկսվելը դրսում հավաքված քահանաները բնական կերպով զրույցի էին բռնվել օրվա թեմայի շուրջ, և իբրթե նրանցից մեկը հայհոյանքներ է հնչեցրել Տեր Արամի մոր, հոր, եղբոր ու զավակների հասցեին։ Դրանից հետո Տեր Թադեն հորդորել է չհայհոյել հատկապես ընտանիքի անդամներին։ Իսկ հետո Տեր Թադե քահանան կատարվածի մասին պատմել է Մկրտիչ Սրբազանին՝ մտածելով, թե նա կսաստի, սակայն վերջինս իբրևթե ոչինչ չի ձեռնարկել, և Տեր Թադե քահանա Թախմազյանը իբրթե ի պատասխան հայհոյել է բոլորին ու հեռացել․․․»,- գրել է Medianews.site-ը՝ հղում կատարելով անանուն նամակի հեղինակին։

Թե ով է այս նամակի անանուն հեղինակը, դժվար չէ կանխատեսել, չէ՞ որ «եթե գողը տնից չլինի, եզը երթիկից չեն հանի», հատկապես, ըստ նկարագրության, գործողության վայրում  կողմնակի այլ անձ ներկա չի եղել, բացառապես ներկա են եղել թեմի քահանաները։ Ուստի նամակի հնարավոր հեղինակի, կամ, պատկերավոր ասած, ներսի «հուդայի» մասին հետևությունը թողնում ենք ընթերցողին։

Հասկանալու համար, թե իրականում  ինչ է տեղի ունեցել, կամ  հնարավոր է իշխանամերձ այդ կայքը խտացված գույներով է ներկայացնում գուցե չեղած բանը, կապ հաստատեցինք Արագածոտնի թեմի Սաղմոսավանքի հովվությունից Տեր Փառեն քահանա Առաքելյանի հետ՝ խնդրելով ներկայացնել իրականությունը։

-Հերթական հերյուրանքն է, հերթական սուտը, որովհետև ես ինքս սկզբից մինչև վերջ եղել եմ ժողովին, ի դեպ այդ ժողովին Տեր Թադեն սկզբից մինչև վերջ ներկա է եղել։ Դա եղել է մեր թեմի հերթական ժողովներից մեկը, որտեղ քննարկել ենք Սուրբ Գևորգի տոնի հետ կապված ծիսական, կազմակերպչական հարցեր։

Ժողովին ներկա են եղել թեմի բոլոր քահանաները (19 քահանա), որոնք իմ` ստորև ասած ամեն մի տառի տակ կստորագրեն։ Ժողովի վերջում առաջարկել ենք, որպեսզի գնանք ու հանդիպենք Տեր Արամին: Ժողովն ավարտվել է եղբայրական մթնոլորտում, ողջագուրվել ենք միմյանց հետ, այդ թվում՝ Տեր Թադեի, և հաշտ ու համերաշխ անցել ենք մեր ծառայությանը։

Ինչ վերաբերվում է նախքան ժողովը քահանաների միջև տեղի ունեցած միջադեպին, մեղմ ասած, խտացված գույներով է ներկայացված և չի համապատասխանում իրականությանը։ Բնականաբար եկեղեցու կյանքին առնչվող ցանկացած խնդիր, նույնիսկ ամենից աննաշանը, չի կարող չմտահոգել մեզ, որովհետև Եկեղեցին մեր տունն է, մեր հոգևոր ընտանիքը, մեր սրբազաններին և Վեհափառ Հայրապետին ընդունում ենք որպես ծնող և հայր։

Քաշքշուկի և հայհոյանքների մասին են գրել, ի՞նչ քաշքշուկի մասին է խոսքը, ակնհայտ սուտ է։ Խոսել ենք եղբայրաբար, ժողովին մասնակցել ենք հաշտ ու համերաշխ։

Այդ հրապարակված անանուն նամակը, դարձյալ շեշտում եմ, ամբողջովին ստոր զրպարտություն է, ինչպես Սրբազան Հոր հասցեին, այնպես էլ՝ Տեր Օշինի, նրա ընտանիքի։ Եվ հիմա ի՞նչ եք պատկերացնում, իրավական ճանապարհով իրավունք չունե՞նք պատիվ պահանջելու, ինչը և լրատվամիջոցից պահանջելու ենք։

Մեր զրուցակցից հետարքրքվեցի՝ արդյո՞ք մտադիր են իրավական ճանապարհով պատիվ պահանջելու, թե՞ ամեն բան թողնելու են Աստծո դատաստանին, ի պատասխան նշեց։

-Ի վերջո, բոլորը կանգնելու են Աստծո դատաստանի առջև։ Կա մի հին խոսք՝ հացը ուրանալ պետք չէ։ Ովքեր մեղավոր են ու սխալ, պիտի հատուցեն ու պիտի ներողություն խնդրեն։ Այլապես ցեխ նետել, մարդու պատվին, ընտանիքին դիպչել, անթույլատրելի է և դատապարտելի։ Մի օր այս ամենը կվերջանա, և ովքեր պղծություն են կատարում, չարի գործիք են դառնում, պիտի ներողություն խնդրեն, պիտի հատուցեն։

Եվ թող ոչ ոք չփորձի խաթարել Մայր Եկեղեցու գործունեությունը, Մայր Եկեղեցին 1700 և ավելի տարիներ իր առաքելության մեջ է, ծառայության մեջ է և պիտի ծառայի իր նվիրյալ զավակներով։

Զրույցի ժամանակ Տեր Փառենը կարևոր դիտարկում արեց՝ ասելով, որ Հայոց Եկեղեցին դարերով կանգուն է նաև իր կարգ ու կանոնի շնորհիվ։ Հարցին, թե ինչ հորդորով կդիմի այդ կարգ ու կանոնից շեղված ու իշխանության սարդոստայնում հայտնված մի քանի հոգևորականներին, Տեր Փառենն ասաց։

— Մեր եղբայրներին կհորդորեմ հրապարակայնորեն ներողություն խնդրեն և բարձրաձայն ասեն, որ իրենք սխալվել են, այս դեպքում հնարավոր է, որ իրենք հետ գալու ճանապարհ ունենան։ Իսկ եթե Եկեղեցու տեսանկյունից նայենք, եկեղեցական կանոններով կան բազում սահմանված պատիժներ տարատեսակ մեղքերի համար, իսկ այստեղ կա մեղք, իսկ մեղքը պիտի հատուցվի։ Ուրանալը հեշտ բան չէ՝ ապաշխարության ճանապարհով վերադարձը՝ առավել ևս:  Առհասարակ հորդորում ենք, որ Մայր Եկեղեցու դեմ դուրս գալը լավ տեղ չի տանելու, որովհետև Եկեղեցին Աստվածահիմն է:

 

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...