Հրապարակավ դիմում եմ Փաստաբանական ակադեմիայի խորհրդին՝ ակադեմիայի ունկնդիր Արմինե Մելիքսեթյանի հեռացման հարցը քննարկելու նպատակով․ փաստաբան

3 Հոկտեմբերի, 2025

Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Քրեական իրավունքը և քրեական դատավարության իրավունքը խախտող և արժեզրկող անձը չի կարող լինել փաստաբանական համայնքի անդամ: Նման անձը չի կարող հավակնել դառնալու փաստաբանական համայնքի անդամ: Կարծում եմ ժամանակն է այլևս այս հարցը համալիր կերպով քննարկելու և դեպքերին պատշաճ գնահատական տալու:
Միքայել Սրբազանին երկու տարով ազատազրկելու վճիռը կայացրած անձը ըստ փաստաբանական ակադեմիայի կանոնադրության 1) դրսևորել է բարեկիրթ վարքագիծ, թե ոչ, 2) բարձր է պահել Փաստաբանական ակադեմիայի բարի համբավը, թե ոչ: Եթե այս հարցերի պատասխանը բացասական են, իսկ կարծում եմ ակնհայտ է, որ բացասական են, դիմում եմ Փաստաբանական ակադեմիայի ունկնդիր Արմինե Մելիքսեթյանի կարգապահական պատասխանատվության և հեռացման հարցի քննարկման նպատակով: Ակնկալում եմ, որ Փաստաբանական ակադեմիայի խորհուրդը կդիտարկի հրապարակավ ներկայացրած սույն դիմումը և համապատասխան ընթացք կտրվի դրան:

Նմանատիպ նյութեր

Տիգրան Մխիթարյանը որոնվում է որպես անհետ կորած

Տիգրան Մխիթարյանը որոնվում է որպես անհետ կորած

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1994 թ. ծնված Տիգրան  Մխիթարյանը։ ՆԳՆ ոստիկանությունը Տիգրան Մխիթարյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում է դիմել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի կամ մոտակա...

Փաշինյանի և Պուտինի հանդիպման արդյունքները Հայաստանի համար հուսադրող չեն. ռուս փորձագետ

Փաշինյանի և Պուտինի հանդիպման արդյունքները Հայաստանի համար հուսադրող չեն. ռուս փորձագետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքները Հայաստանի համար հուսադրող չեն։ Այս մասին NEWS.am-ի փոխանցմամբ՝  հայտարարել է ռուս պատմաբան, հրատարակիչ և հասարակական գործիչ Մոդեստ Կոլերովը՝ մեկնաբանելով Պուտինի և...

Արցախ. մեր գողացված ուրախություն ու գողացված պատիվ. Բագրատ սրբազան

Արցախ. մեր գողացված ուրախություն ու գողացված պատիվ. Բագրատ սրբազան

Արցախ, իմ հոգի, իմ սիրտ, իմ կյանք, իմ գերված Հայրենիք....Մեր գողացված ուրախություն ու գողացված պատիվ... Կարոտում եմ քեզ ու խեղդվում այդ կարոտից... «ուր արդարությունն էր բնակվում, իսկ այժմ՝ մարդասպանները»… քանզի մեր «իշխաններն ապստամբներ են և գողերին գողակից, կաշառք...

Օրենքի խստությունը չի նշանակում մարդու նկատմամբ դաժանություն.  Լիլիթ Գալստյան

Օրենքի խստությունը չի նշանակում մարդու նկատմամբ դաժանություն. Լիլիթ Գալստյան

Համացանցում Գագիկ Խաչատրյանի ձերբակալման, դատարան պատգարակով տեղափոխման և այդ գործընթացը պատկերող տեսանյութերն ու լուսանկարները ՀՀ քաղաքացու նկատմամբ խոշտանգման, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վկայություններ են։ Առերևույթ ծանր առողջական...

Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Փաշինյանի որոշմամբ՝ Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ։ Մեկ այլ որոշմամբ՝ Անուշիկ Ավետյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։ Անուշիկ Ավետյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ էր...