«Պահակը չի թողել դասից փախչեն, 2-րդ հարկի պատուհանից թռել են». 117 դպրոցի տնօրենը՝ միջադեպի մասին. NEWS.am

2 Հոկտեմբերի, 2025

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին, յոթերորդ ժամին, որոշ երեխաներ իններորդ դասարանից չեն ցանկացել դասի նստել, ցանկացել են փախչել դասից, մի քանի տղա և երկու աղջիկ, իջել են ներքև, պահակը թույլ չի տվել, որպեսզի իրենք փախչեն, բարձրացել են երկրորդ հարկ և թռել են։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կոնստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցի տնօրեն Թերեզա Ավագյանը։

«Բոլոր երեխաները գնացել են տուն, նաև այդ աղջիկը, իրենք գնացել են տուն, շրջել են Քանաքեռով, ժամը 6–ի կողմերը նոր իր ծնողները երեխային տարել են հիվանդանոց, և պարզվել է որ երեխայի կողը ջարդվել է, բայց հիմա կյանքի վտանգ չի սպառնում, երեխան գտնվում է նորմալ վիճակում։

Դասղեկը այցելել է երեխային, մենք կապ ենք հաստատել ծնողների հետ, ամեն ինչ նորմալ է, նույնիսկ երեխան ցանկանում է շուտափույթ գալ, վերադառնալ դպրոց դասերին»,–ասաց նա։

Տնօրենը հերքեց տարածված տեղեկությունը, թե ուսուցիչը բարկացել է երեխաների վրա, հրաժարվել է դասը պարապել և դուրս է եկել դասասենյակից, որից հետո էլ երեխաները փախել են։

«Այդպիսի բան չի եղել, մյուս բոլոր երեխաները, մոտ 20 երեխա դասի նստած են եղել և նորմալ դաս են ունեցել»,–ասաց նա։

Թերեզա Ավագյանը ցույց տվեց երկրորդ հարկի միջանցքի այն պատուհանը, որտեղից երեխաները թռել են, նաև մուտքը, որտեղից երեխաները ցանկացել են դուրս գալ, բայց պահակը թույլ չի տվել։

«Այն հերյուրանքները, որ վերահսկողություն չկա դպրոցում, դա իրականությանը չի համապատասխանում, մեր դուռը միշտ փակ է, պահակը միշտ այստեղ կանգնած է»։

Հիշեցնենք, որ դեպքի մասին տեղեկությունը տարածվել է այսօր:

Նմանատիպ նյութեր

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի որոշման հիմնավորումների մասին երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը Yerevan.Today-ին ասաց․ «Որոշումը...

Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․ դաս՝ ենթարկվող դատավոր-դատախազների համար․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 23-ը, 44-օրյա պատերազմի 27-րդ օրն էր։ Արցախի նախագահը խնդրանքով դիմեց ՌԴ նախագահին՝ գործադրել բոլոր ջանքերը պատերազմի դադարեցման համար։ Ստերով կերակրվող ժողովուրդը...

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկարացվեց 2 ամսով: ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը բավարարեց դատախազ Ծովակ Մնացականյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել...

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ: Factor TV–ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։ ԱԱԾ-ից հայտնել են, որ մինչև փոխանակումը համադրվել են հայկական կողմի...

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ.-ն։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինը նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել հոկտեմբերի 17-ին, Արարատի մարզի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի տարածքից,...