Սկանդալ Երևանի դպրոցներից մեկում․ երեխաները 2-րդ հարկի պատուհանից թռել են․ պայքարում են աղջիկ երեխայի կյանքի համար

2 Հոկտեմբերի, 2025

Սեպտեմբերի 29-ին սկանդալային դեպք է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կոնստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը 13։00-14։00 ժամանակահատվածում՝ դպրոցում դասապրոցեսի ժամանակ, ուսուցիչներից մեկը (ում ինքնությունը այս պահին չենք հրապարակում) զայրանում է երեխաների վրա, ասելով՝ թողեք գնացել, ես չեմ պարապելու, ու ինքը դուրս է գալիս դասարանից, ինչից հետո երեխաները, տեսնելով, որ ուսուցիչը նման վերաբերմունք է ցուցաբերում, դուրս են գալիս դասարանից, ապա փորձում կենտրոնական դռնով հեռանալ դպրոցից, սակայն պահակը չի թույլ տալիս՝ ասելով, որ դեռ դասը չի ավարտվել։Դրանից հետո, ըստ մի քանի ծնողների հայտնածի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․

«Մոտ 20 երեխա 2-րդ հարկի լուսամուտից թռել են, որի ժամանակ երեխաներից մեկը ողնաշարի հատվածում ցավեր է ունեցել, ինչից հետո նրան տեղափոխել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, երեխան եղել է շոկային վիճակում և ուժեղ ցավեր է ունեցել։

Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում անհրաժեշտ հետազոտություն են անցկացրել, որից հետո երեխան տեղափոխվել է հիվանդասենյակ և նշված բժշկական կենտրոնի բուժանձնակազմի շնորհիվ հնարավոր է եղել շատ արագ հետազոտությունների արդյունքում գտնել ողնաշարի հատվածի վնասված մասը, ու հիմա դեռ մեկ շաբաթ ևս 14-ամյա աղջիկը մնալու է հիվանդանոցում, ստանալու է անհրաժեշտ բուժումներ, որից հետո կատարվելու է վիրահատություն։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի մասին ծնողները տեղեկացրել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։

Թե ինչ ընթացք է տվել ոստիկանությունը՝ պարզվում է։Նման դեպքերը պետք է բացառվեն ոչ միայն դպրոցներում, այլ նաև բոլոր ուսումնական հաստատություններում, դրա դեմը պետք է առնի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը։

Զարմանալի է, որ մոտ 20 աշակերտ 2-րդ հարկից թռնելով դուրս են եկել դպրոցի տարածքից, իսկ տնօրինությանը դա չի անհանգստացրել։

Նմանատիպ նյութեր

Վանաձորում խնջույքից հետո 6 անձ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ

Վանաձորում խնջույքից հետո 6 անձ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ

2026 թվականի օգոստոսի 15-ին Վանաձորի բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 հոսպիտալացված անձի վերաբերյալ։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական...

Մեզ փորձում են համոզել, որ երեկվա հերոսությունը սխալ էր, երեկվա պարտությունը՝ անհրաժեշտ գին. Արման Աբովյան

Մեզ փորձում են համոզել, որ երեկվա հերոսությունը սխալ էր, երեկվա պարտությունը՝ անհրաժեշտ գին. Արման Աբովյան

Քաղաքական վերլուծաբան, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի հրապարակումը․ «Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը․ Նիհիլիզմը, ըստ բազմաթիվ հոգեբանների, հոգեբանական շեղում է, որի հիմքում ընկած են ազգային...

Իրանը զգուշացրել է Ֆրանսիային. Mehr

Իրանը զգուշացրել է Ֆրանսիային. Mehr

Իրանի հետախուզության նախարարությունը զգուշացրել է Ֆրանսիային երկրի ներքին գործերին միջամտելու մասին՝ մատնանշելով ֆրանսիացի դիվանագետների ներգրավվածությունը օտարերկրյա ներթափանցման ծրագրում` ընդգծելով, որ Թեհրանը կձեռնարկի համապատասխան միջոցներ, եթե նման...

Հող մշակող չկա, գյուղում ապրել-աշխատելը դարձել է անհնարին․ Կամենդատյան

Հող մշակող չկա, գյուղում ապրել-աշխատելը դարձել է անհնարին․ Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հողագործ պարեկը։ Մենք կանգնած ենք անդունդի եզրին, որտեղ մեր ամենամեծ հարստությունը՝ հայկական հողը, օր օրի դառնում է անպտուղ կիսատափաստան։ Գյուղերը դատարկվում են, իսկ եղածն էլ ծերերի ուսերին է մնացել, որոնք հազիվ մի...

Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում

Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում

Հանրապետության տարածքում օգոստոսի 15-ին կեսօրից հետո, 16-20-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 15-17-ն առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ: Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում...