Փարաքարի համայնքապետի սպանությունը փաստորեն «դուրս գրվեց» վենդետայի վրա․ Հակոբ Բադալյան

30 Սեպտեմբերի, 2025

Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Փարաքարի համայնքապետի սպանությունը փաստորեն «դուրս գրվեց» վենդետտայի վրա: Ինչ խոսք, հնարավոր է եւ այդպես է, չգիտեմ:
Միայն թե այս ամբողջ պատմության մեջ ուշադրություն է գրավում այն, որ փաստորեն՝ իշխանությունը, սպանության առավոտից ի վեր, այն էլ ընդհուպ վարչապետի մակարդակով շրջանառության մեջ դրեց այդ համատեքստը, հաջորդ օրերին հետեւողականորեն սպասարկելով այն ինֆորմացիոն տիրույթում:
Չի բացառվում, որ այդպիսով ոչ թե փորձ է արվում կոծկել ինչ որ բան, այլ պարզապես փորձ է արվում չեզոքացնել տեղի ունեցած սպանության հետեւոանքով հանրային բացասական արձագանքից բխող վարկանիշային ռիսկերը:
Միաժամանակ հիշեցնեմ նաեւ, որ ինֆորմացիոն տիրույթում խաղարկվեց զազրելի, կեղտոտ տարբերակը, երբ Փարաքարի նախկին համայնքապետի մասնակցությամբ գիշերային ակումբում միջադեպի տարիներ առաջ եղած դրվագի տեսանյութը վերագրվեց սպանված համայնքապետին

Նմանատիպ նյութեր

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին...

Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել․ Փաշինյան 

  «Ես ասել եմ՝ խաղաղության համաձայնագիրը մինչև 2031-ն է ստորագրվելու, ոչ թե 2031-ին»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Ամենևին մինչև...

Պուտինը կադրային փոփոխություններ է իրականացրել ՌԴ կառավարության կազմում

Պուտինը կադրային փոփոխություններ է իրականացրել ՌԴ կառավարության կազմում

Վլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության կազմում պաշտոնյաների էական փոփոխություններ է կատարել։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։ Յադրովը նշանակվել է տրանսպորտի նախարար, Սիլուանովը ֆինանսների նախարարի պաշտոնը կհամատեղի փոխվարչապետ պաշտոնի հետ, Նիկիտինը...

148,5 մլն դրամ՝ 2 ձեռագրերի գնման համար․ ՀՀ կառավարության որոշումը

148,5 մլն դրամ՝ 2 ձեռագրերի գնման համար․ ՀՀ կառավարության որոշումը

Մատենադարանի համար բացառիկ նշանակությամբ 2 ձեռագրեր ձեռք կբերվեն 148,5 միլիոն դրամով։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց մատյանների գնման համար պահուստային ֆոնդից ֆինանսավորումը։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ավստրիական մասնավոր հավաքածուի...

Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային կալանքի մասին. Սևակ Հակոբյան

Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային կալանքի մասին. Սևակ Հակոբյան

Այսօր դարձյալ դատական նիստեր են դրվել Քոչարյան հոր և որդու վերաբերյալ, որտեղ դատախազ-քննիչները միջնորդել են կալանքները երկարաձգել։ Այս մասին գրում է yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։ «Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային...