Եվ թող դատավորն այս նամակը կարդալով իր (ոչ թե Սրբազանի) դատավճիռը կայացնի․ Արա Զոհրաբյան

29 Սեպտեմբերի, 2025

Միքայել Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը գրում է․

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԱՄԱԿԸ՝ ՈՐՊԵՍ ՍՐԲԱԶԱՆԻ ԱՆՁԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔ

Այսօր, դատարանում, որպես Միքայել Սրբազանի անձը բնութագրող հանգամանք չենք ներկայացրել ոչ Սրբազանի կենսագրությունը, ոչ տարիների կատարած աշխատանքների նկարագրությունը, ոչ ստացված պարգևները (Սրբազանը և մենք համաձայն չէինք Սրբազանին ակնհայտ անհիմն ձևով մեղավոր ճանաչած դատարանին նման նյութեր ներկայացնել), այլ ներկայացրել ենք Գյումրիում գործող «Հայկական Զարդանախշեր» պարային համույթի սաների նամակը ուղղված Միքայել Սրբազանին: Այս նամակից լավ բնութագիր չէինք էլ կարող ներկայացնել:

Եվ թող դատավորն այս նամակը կարդալով իր (ոչ թե Սրբազանի) դատավճիռը կայացնի:

Կանխատեսելի դատավճիռը հրապարակվելու է 03.10.2025թ. ժամը 17:30-ին:

…..

«Հայկական Զարդանախշեր» պարային համույթի 65 սանի նամակը

…..

Գերաշնորհ Սրբազան Հայր

Սիրելի Սրբազան, գրում են Ձեզ՝ Ձեր երեխաները՝ «Հայկական Զարդանախշեր» պարային համույթի սաները:

Համույթ, որը երկար ու դժվար ճանապարհ է անցել Ձեր հետ միասին:

Համույթ, որի հիմնադիրն ու հոգատար ծնողն եք եղել: Համույթ, որի քսանհինգ ամյակը լրանում է այս տարվա հոկտեմբերի մեկին:

Մեր բոլորի ցանկությունն է, որ մե՜ր Սրբազանը ներկա լինի այս տոնին, քանի որ առանց Ձեզ մեր ուրախությունը մնալու է կիսատ: Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք հետաձգել և սպասել Ձեր վերադարձին և կսպասենք ինչքան լինի հարկավոր: Ամեն մեր պարապմունքից առաջ միասնական աղոթում ենք Ձեզ համար:

Աստված օգնական Սրբազան Հայր:

Որդիական սիրով «Հայկական Զարդանախշեր պարային» համույթի սաներ»:

Նմանատիպ նյութեր

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա...

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

https://youtu.be/yon2vulQ6xI   «Դա նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է՝ նախորդ ընտրություններում ձախողվել է։ Որովհետև իր հիմնական ուղերձն ի՞նչ էր․ եթե իմ օգտին չքվեարկեք, եթե երկու երրորդի չափով ձայն չհավաքեմ, պատերազմ կլինի և այլն։ Մարդիկ նրա շանտաժին...

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Թուրքիայում շարունակվող ֆոնդային հետաքննության շրջանակում, որն առնչվում է բաժնետոմսերի գների արհեստական բարձրացմանն ու կասկածելի ֆինանսական հոսքերին, կալանավորվել են մի շարք անձինք։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Նրանց թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն անցկացնում է ամփոփիչ հանրահավաք։ Հանրահավաքը տեղի է ունենում Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում։ Հանրահավաքն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հյուսիսային Եմենը կառավարող «Անսար Ալլահ» (հութիների) շարժումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության վրա հարձակման մասին։ «Վերջին 48 ժամվա ընթացքում մենք իրականացրել ենք 4 թիրախային ռազմական գործողություն՝ օգտագործելով եմենական բալիստիկ հրթիռներ և...