Տեղի է ունենում Երևանի նորագույն մշակութային կենտրոնի՝ Tashir Arena-ի բացմանը և դրա շրջանակում մեկնարկող բացառիկ պրեմիերային շոուին նվիրված մամուլիս ասուլիսը: Նախապես տարածված հաղորդագրության մեջ գրված էր․
«Ասուլիսի ընթացքում մենք կպատմենք, թե ինչու է կարելի Tashir Arena-ն Հայաստանի համար բացառիկ հարթակ համարել: Դուք կծանոթանաք դրա տեխնիկական առավելություններին և կիմանաք, թե ինչու է այս կենտրոնի ստեղծումը Հայաստանը դարձնում միջազգային մակարդակի միջոցառումների կարևոր կետ։ Բացի այդ, դուք կլինեք առաջիններից մեկը, ով կտեսնի ապագա պրեմիերային ցուցադրության էլեմենտներից մեկը»։
Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։





