2026-ին պետական պարտքը կշարունակի ավելանալ. Hetq.am

26 Սեպտեմբերի, 2025

Կառավարության կանխատեսումների համաձայն՝ 2025 թվականի վերջում Հայաստանի ամբողջ պետական պարտքը կկազմի 5 տրլն 820 մլրդ դրամ։ 2026 թվականի ընթացքում այն կաճի 749 մլրդ դրամով կամ 12.9%-ով՝ տարեվերջին հասնելով 6 տրլն 569 մլրդ դրամի։ Այս մասին գրում է «Հետք»-ը:

Կառավարությունը պարտք է վերցնում, որ կարողանա կատարել բյուջեով նախատեսված ծախսերը։ Բյուջե մտնող հարկերն ու եկամուտները չեն բավականացնում ծախսերին։

Գործադիրը սեպտեմբերի 25-ին, հաստատեց եկող տարվա պետական բյուջեի նախագիծը։ Այն դեռևս պետք է քննարկվի Ազգային ժողովի հանձնաժողովներում և նիստերում։

Պետությունը պարտք կվերցնի ինչպես արտաքին աղբյուրներից, օրինակ՝ վարկեր միջազգային կառույցներից, այնպես էլ՝ ներքին աղբյուրներից՝ թողարկելով պետական պարտատոմսեր։

Պետական պարտքի կառուցվածքը (մլրդ դրամ)

Արդյունքում այս տարվա վերջում պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 52.9%-ը, իսկ 2026-ի վերջում՝ 55%-ը։ Այսինքն՝ պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը կաճի։

Պետական պարտքի ոչ մեծ հատվածը, ինչպես կարելի է տեսնել վերևում գտնվող աղյուսակում, Կենտրոնական բանկի պարտքն է, մնացածը՝ Կառավարությանը։ Ի տարբերություն ԿԲ-ի՝ Կառավարության պարտքի մայր գումարների և տոկոսների վճարումը կատարվում է պետական բյուջեի և նոր ներգրավվող պարտքերի հաշվին։

Հարկաբյուջետային կանոններով ավելի կարևորվում է առանձին Կառավարության պարտքի հարաբերակցությունը  ՀՆԱ-ին։ Այդ կանոններով՝ եթե նշված տարվա վերջի դրությամբ Հայաստանի կառավարության պարտքը չի գերազանցում նշված տարվա ՀՆԱ-ի 60%-ը, նշանակում է պարտքը կառավարելի է, և ծախսերը հավելյալ կրճատելու, «գոտիները ձգելու» խիստ կարիք չկա։  Թեև եկող տարի այն չի հատի նշված 60%-ի շեմը, սակայն կբարձրանա։

Կանխատեսվում է, որ 2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Կառավարության պարտքը կկազմի ՀՆԱ-ի 53.5 տոկոսը՝ 2025 թվականի տարեվերջի համեմատ աճելով 2.8 տոկոսային կետով:

«Պարտքի կառավարելի մակարդակում պահպանմանը զուգահեռ ՀՀ կառավարությունը կշարունակի պարտքի պորտֆելի բարելավման ջանքերը՝ նպատակ ունենալով պահպանել դիմակայունությունը հնարավոր ցնցումներին, պետական պարտատոմսերի շուկայի շարունակական զարգացման ապահովումը և խորացումը, մշտական հասանելիությունը ներքին ու արտաքին ֆինանսական շուկաներին, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրների ու գործիքների դիվերսիֆիկացումը»,- նշված է 2026 թվականի պետական բյուջեի նախագծի ուղերձում։

Դոլարային արտահայտությամբ՝ Կառավարության պարտքը կհասնի 15.3 մլրդ դոլարի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր

Մենք առաջ ենք մղում «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման». ԱՄՆ նախագահի  շնորհավորանքը

Մենք առաջ ենք մղում «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման». ԱՄՆ նախագահի շնորհավորանքը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Անկախության 35-ամյակի առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Հարգելի՛ պարոն վարչապետ, Ամերիկայի ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին՝...

ՌԴ նախագահը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահի հետ. Կրեմլ

ՌԴ նախագահը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահի հետ. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցների ընթացքում մշտապես ընդգծում են անհրաժեշտության դեպքում ևս մեկ հանդիպում...

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 16-22-ը (2026թ․) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ սեպտեմբերի 16-19-ը և 21-ին, Արաբկիրում՝ գրեթե ամբողջ...

Եվրամիության հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ

Եվրամիության հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ

Եվրամիության հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում, դրա նպատակն է՝ վնաս հասցնել Ռուսաստանին և լուծել սեփական աշխարհաքաղաքական խնդիրները: ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ...

Արցախահայերի խնդիրներն այնքան խորքային են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն․ Լիլիթ Գալստյան 

  «Բռնի տեղահանումը, բնականաբար, մարդասիրական, իրավական, սոցիալական, տնտեսական, մշակութային, հոգեբանական բազմաթիվ ու բազմաշերտ խնդիրներ առաջացրեց։ Խնդիրներ, որոնց այս երեք տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության,...