ՔՊ-ն կրկին խոստանում է ներդնել առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգ, այս անգամ՝ 2026-ին

25 Սեպտեմբերի, 2025

ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթ համահունչ 26 թվականին կիրականացվեն սոցիալական, կրթական, առողջապահական, տնտեսական աջակցության ենթակառուցվածքային բնույթի մի շարք առաջնահերթ միջոցառումներ։ Այս մասին յսօր՝ սեպտեմբերի 25–ին, կառավարության նիստում նշեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիյանը՝ ներկայացնելով 2026 թվականի բյուջեի նախագիծը։

«Դրանց արդյունքում մի թիվս այլ թիրախների կապահովվի հետևյալ առանցքային թիրախների իրագործումը.

Կներդրվի առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգը:

«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման նպատակով 2026 թվականին նախատեսվել է 4.9 միլիարդ դրամ, որի շրջանակներում շարունակվելու է նախագծման և կառուցման աշխատանքները, միջազգային խորհրդատվական ծառայությունների ձեռք բերումն ու պայմանագրերի սպասարկումը:

Հանրակրթական դպրոցների ուսուցիչների, նախնական և միջին մասնագիտական արտադպրոցական ուսումնական հաստատությունների, մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, մանկավարժական աշխատողների ատեստավորման արդյունքում կապահովվի վերջիններիս աշխատավարձերի աճը:

Կշարունակվի դպրոցների և մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները, ապահովելով նաև նրանց հագեցումը անհրաժեշտ գույքով և սարքավորումներով։

Կիրականացվեն միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների, տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, միջին նորոգման, ամառային և ձմեռային պահպանման, ինչպես նաև թունելների և կամուրջների պահպանման ու շահագործման աշխատանքները՝ 66.2 միլիարդ դրամի շրջանակներում։

Կշարունակվի ջրային պաշարների մակերևույթային հոսքի կառավարման նպատակով ջրամբարաշինության ծրագրերը, որի արդյունքում կապահովվի ջրային ռեսուրսների պաշարի ավելացումը և ջրային հոսքերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը»,–ասաց նա։

 

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...