Ծանր ապրումներ ՔՊ-ում․ «Հրապարակ»

25 Սեպտեմբերի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները շարունակում են բուռն քննարկվել իշխող թիմում, վերլուծություններ եւ եզրահանգումներ են արվում։ Պատմում են, որ իրենց քվեարկության արդյունքները հատկապես ծանր են տարել Ալեն Սիմոնյանը, որը չնայած անցել է վարչության կազմ, բայց 11-րդն է` զիջում է Վահագն Ալեքսանյանին ու Հայկ Կոնջորյանին, որին ինքն է ժամանակին ՔՊ բերել, նաեւ՝ Արսեն Թորոսյանին:

Մյուս ծանր տանողը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն է, որը նախօրեին չէր մասնակցում վարչության հին կազմով նիստին։ Պարզվում է՝ թիմում անսպասելի չեն եղել Ալխաս Ղազարյանի ձայները, նա կանանցից ամենաշատ ձայնն է ստացել՝ 513 քվե:

Ասում են՝ նա բարի է, ոչ կոնֆլիկտային, գիտնական աղջիկ է, իսկ նրա եղբայրը վարչապետի արարողակարգի պետ Դավիթ Ղազարյանն է, ինչը եւս նշանակություն է ունեցել Ալխաս Ղազարյանի առաջընթացի հարցում։

ՔՊ-ում անգամ չեն բացառում, որ հաջորդ ընտրությունների ժամանակ հենց Ալխասը կլինի ցուցակի առաջին կին թեկնածուն։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Արծվիկ Մինասյանը հրապարակել է ՀՀ քաղաքացիների Հայաստան ժամանման ԱԱԾ վիճակագրությունը

Արծվիկ Մինասյանը հրապարակել է ՀՀ քաղաքացիների Հայաստան ժամանման ԱԱԾ վիճակագրությունը

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հրապարակեց 2025 և 2026 թվականների մայիսի 25-ից հունիսի 20-ը ընկած ժամանակահատվածի ՀՀ քաղաքացիների Հայաստան ժամանման ԱԱԾ վիճակագրությունը։ 2025թ.-ի մայիս-հունիս ամիսներին 154.115 քաղաքացի, 2026թ.-ին մայիս-հունիս...

Ինչպես չսառչել, եթե գազը հանկարծ թանկանա․ ԵՄ-ն խոստանում է «օգնել» հաղթահարել  էներգետիկ  ճգնաժամը

Ինչպես չսառչել, եթե գազը հանկարծ թանկանա․ ԵՄ-ն խոստանում է «օգնել» հաղթահարել էներգետիկ ճգնաժամը

Աշխատանքային այցով այսօր՝ հուլիսի 2–ին, Հայաստան ժամանած Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խորհուրդ է տվել Երևանին, թե ինչպես խուսափել էներգետիկ ճգնաժամից այն դեպքում, եթե Ռուսաստանը դադարեցնի գազի մատակարարումները կամ բարձրացնի դրա գինը։ Խորհուրդը...

Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը հարձակման է ենթարկվել

Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը հարձակման է ենթարկվել

Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակմանը։ Տեղեկությունը տարածել է Ստոկհոլմում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը։ Հարձակվող անօդաչու սարքերն, ըստ տեղեկությունների, զինված են եղել կեղծ պայթուցիկ սարքերով։ Մեկ այլ...

Այս տեմպով դուք շուտով արդեն կորոշե՛ք՝ ով հաց ուտի և ով չուտի, ով ջուր խմի և ով չխմի․ Արծվիկ Մինասյան

  «Այս տեմպով դուք շուտով արդեն կորոշե՛ք՝ ո՞վ հաց ուտի և ո՞վ չուտի, ո՞վ ջուր խմի և ո՞վ չխմի։ Դուք ո՞վ եք, որ ասեք՝ ինչո՞ւ եք եկել. ո՞վ եք դուք ընդհանրապես։ Չէ՛, ես ուզում եմ հասկանալ՝ դուք ձեզ իրավունք եք վերապահում, ո՞վ եք դուք։ Ոչ...

Չեմ գա Ազգային ժողով՝ որպես պատգամավոր․ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է մանդատից

Չեմ գա Ազգային ժողով՝ որպես պատգամավոր․ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է մանդատից

Ես չեմ վերցնի պատգամավորական մանդատը և չեմ գա Ազգային ժողով՝ որպես պատգամավոր։ ՈՒզում եմ մի քիչ հանգստանալ, նաև անձնական կյանքս եմ ուզում ինչ որ կերպ կարգավորել։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ես ցանկացել եմ շարունակել աշխատանքը ԱԺ նախագահի...