Այս ամենը Ռուսաստանից հեռանալու հետևանքներն են․ Հայկ Այվազյան

23 Սեպտեմբերի, 2025

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանը գրել է․

«Հայաստանյան հասարակությունը քննարկում է ադրբեջանցի գործչի ժամանումը Հայաստան և նրա հայտարարությունները Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ։
Կասեմ, որ սա դեռ ծաղիկներն են։ Եվ այս ամենը Ռուսաստանից հեռանալու հետևանքներն են։
Պատմությունը ցույց է տալիս, որ երբ Հայաստանի մոտ առաջանում է մոլուցք ազատվել ռուսական կախվածությունից, խնդիրները միանգամից սկսում են թափվել մեր գլխին։ 1991 թվականից հետո Հայաստանը գոյատևեց հենց Ռուսաստանից «կախվածության» շնորհիվ։
Կյանքը ապացուցում է, որ Հայաստանը կարող է գոյատևել և զարգանալ միայն որպես ընդգծված ռուսական կողմնորոշմամբ պետություն, որտեղ հայ-ռուսական հարաբերությունները պաշտպանված են օրենքով։
Ժամանակի ընթացքում, իրավիճակի վատթարացման հետ մեկտեղ, ավելի ու ավելի շատ ընդդիմադիր քաղաքական գործիչներ աստիճանաբար կհասկանան սա։ Սակայն այս պահին Հայաստանում շարունակում է գերիշխել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն ունենալու պոպուլիստական օրակարգը։
Դե ինչ, սպասենք»։

Նմանատիպ նյութեր

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

ՀՀ պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ կհատկացվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Գումարի մեծ մասը՝ 40 մլն 544 հազար դրամը, նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումներին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝...

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արթուր Ղամբարյանը։ Նա, մասնավորապես, նշել է....

Կապրենք՝ կտեսնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին 

  «Այդ տվյալների և կանխատեսումների վերաբերյալ կապրենք՝ կտեսնենք։ Եվ, ինչպես նախկինում ասել եմ և նոր էլ կառավարության նիստում ասացի, մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանության...

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին...

Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել․ Փաշինյան 

  «Ես ասել եմ՝ խաղաղության համաձայնագիրը մինչև 2031-ն է ստորագրվելու, ոչ թե 2031-ին»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Ամենևին մինչև...