Հաղթանակող Հայաստանն այլընտրանք չունի․ Բագրատ Սրբազան

21 Սեպտեմբերի, 2025

ԱԱԾ մեկուսարանում գտնվող Բարգրատ արքեպիսկոպոս Գալստանյանը շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնի առիթով.

«Կեցցե Ազատ ու Անկախ Հայաստանը՝

Մեր երազների ու մեր իղձերի Հայաստանը,

Չարիքից ազատագրված և անեծքազերծ Հայաստանը,

Ճշմարտության և արդարության Հայաստանը,

Պարտությունը թոթափած և պարտությունը բերողից ազատագրված Հայաստանը,

Ատելությունից և թշնամությունից հրաժարված և սիրո, հույսի և հավատքի բերկրանքով ապրող Հայաստանը,

Հաշտության և Հաղթանակի Հայաստանը,

Սին ու կեղծ, քայքայված ու ծնկած, մուրացկանի ձորձ հագած «խաղաղությունը» մերժած և Հաղթանակներով շողշողուն, Պատվով և արդարությամբ նվաճված խաղաղությամբ Հայաստանը։

Կեցցե Ազատ ու Անկախ Հայաստանը, իր անանցանելի Արցախով, իր բազում զավակների նահատակության արյանը, շիրիմներին ու սրբավայրերին տեր կանգնող Հայաստանը,

Իր Արարատը գրկած, իր Սուրբ Էջմիածնով օրհնված Քրիստոսասեր և Աստվածային Հայաստանը,

Իր մշակի արդար քրտինքով, իր մանկան ժպիտով, իր անծախ ուսուցչով, անկաշառ դատավորով, քաջարի զինվորականով, ծառայասեր ոստիկանով, անսուտ և անստախոս պաշտոնյայով, անմնացորդ բժշկով, ազգատեր գործարարով, ճշմարտասեր և կյանքի հորիզոններ նվաճող նոր սերնդով ապրող Հայաստանը, ում երազներն ու իղձերը ոչ ոք չի կարող սահմանափակել և կողոպտել։

Այո՛, սիրելիներ, որտեղ մեր գանձերն են, այնտեղ էլ մեր սիրտն է։ Մեր գանձը մեր Հավերժական Հայրենիքն է, մեր համբուրելի պետությունը, որն ավելի է քան մեր կյանքը, հետևաբար Սուրբ Ղևոնդ Երեցին ականջալուր՝ «հեռացնենք մոլորեցնողների խավարային խորհուրդները, ովքեր եղկելի և ողորմելի են, մանավանդ նրանք, ովքեր կամավորապես են կուրացած և երբեք ճշմարտության ճանապարհը չեն գտնելու»։

Կեցցե Ազատ ու Անկախ, ազատագրված Հայաստանը։

Եվ այո՛,
Եռագույնը կհաղթի սև ու սպիտակին,
Տաճարը կհաղթի փողոցին,
Հոգևոր Հայաստանը կհաղթի «իրական կեղծ Հայաստանին»…

Արիացի՛ր, սիրտ իմ, ե՛լ հավատով տոկուն,
Կանգնիր հպարտ որպես լույս Լեռն է մեր կանգնած…

Կեցցե Ազատ ու Անկախ Հայաստանը,
Կեցցե վերաազատագրված Արցախ աշխարհը։

Հաղթանակող Հայաստանն այլընտրանք չունի…

Ազատության լիակատար շնչով, սիրով և աղոթքով՝
Հայրենիքի կալանավոր
Բարգրատ արք. Գալստանյան»։

Նմանատիպ նյութեր

Եթե Տիգրանաշեն գնալը «հեղափոխություն» է, ցույց տվեք՝ ո՞ր օրենքով. Ռուբեն Սրբազան

Եթե Տիգրանաշեն գնալը «հեղափոխություն» է, ցույց տվեք՝ ո՞ր օրենքով. Ռուբեն Սրբազան

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը գրում է. «Հովվական-ճանաչողական այցը՝ հեղափոխություն ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն այցելել Տիգրանաշեն, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր սպասավորին՝ այցելել...

Քոչարյանի կալանավորումը՝ Բաքվի աչքերով․ հարված ընդդիմությանը, Ռուսաստանին և ճանապարհ դեպի նոր Սահմանադրություն

Քոչարյանի կալանավորումը՝ Բաքվի աչքերով․ հարված ընդդիմությանը, Ռուսաստանին և ճանապարհ դեպի նոր Սահմանադրություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանավորումը ակտիվորեն քննարկվում էԱդրբեջանում։ Ընդ որում, ուշագրավ է ոչ միայն այն, թե ինչպես են Բաքվում գնահատում բուն իրադարձությունները, այլև այն, թե քաղաքական ինչ բացատրություն են տալիս դրանց պետականամետ ալիքների...

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծին կողմ է քվեարկել 63, դեմ՝ 33 պատգամավոր։ Նախագծով առաջարկվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի...

Սա առանձին անձի կամ ընտանիքի խնդիր չէ, այլ պետական ինստիտուտների անկախությունը խաթարող գործելաոճ. «Ուժեղ Հայաստան»

Սա առանձին անձի կամ ընտանիքի խնդիր չէ, այլ պետական ինստիտուտների անկախությունը խաթարող գործելաոճ. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումները։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող գործողությունները վկայում են, որ իշխանության կողմից տրվող ուղղակի ցուցումները վտանգավոր...

ՀՀ-ում շարունակվում է ՌԴ-ի հետ հարաբերությունների պահպանման կողմնակիցների հետապնդման միտումը. Զախարովա

ՀՀ-ում շարունակվում է ՌԴ-ի հետ հարաբերությունների պահպանման կողմնակիցների հետապնդման միտումը. Զախարովա

Մոսկվան չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, բայց չի կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ցավոք, Հայաստանում շարունակվում է Ռուսաստանի...