«Հայաստանի չորրորդ թուրքական հանրապետությունը». Բենիամին Մաթևոսյան

20 Սեպտեմբերի, 2025

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրում է.

«Հայաստանի չորրորդ թուրքական հանրապետությունը»

Սեպտեմբերի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հերթական համագումարում ելույթ ունենալիս Նիկոլ Փաշինյանը հայ հասարակությանը ներկայացրեց իր միջնաժամկետ գործողությունների ծրագիր։

1. «Քաղաքացիական պայմանագիրը» հավակնում է ԱԺ-ում սահմանադրական մեծամասնության։

Սա նշանակում է, որ Փաշինյանը ցանկանում է ոչ թե իշխանության կոալիցիոն վերարտադրություն (ինչպես Երևանում 2023-ին), այլ «Քաղաքացիական պայմանագրի» մենաշնորհի շարունակումն ու ամրապնդումը։

Մոտակա ամիսներին Հայաստանին սպասվում են քաղաքական բռնաճնշումներ, ընդդիմության հետապնդումներ և վարչական ռեսուրսի մեծածավալ կիրառում։

2. Վերընտրվելու դեպքում Փաշինյանը ոչ միայն կփոխի Սահմանադրությունը, այլև կչեղարկի Հայաստանի 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագիրը՝ հռչակելով չորրորդ հանրապետությունը։

3. Փաշինյանը հայկական Արցախը համարում է «ԽՍՀՄ մնացուկ»։ Նա, «ազատելով հայերին հազարամյա անեցքից» (որը նա համարում է հայկական Արցախը), երկիրն ազատեց նաև խորհրդային ժառանգությունից։

Փաշինյանի խոսքերում հնչում են դեկոմունիզացիայի մասին ծանոթ հայտարարություններ՝ հայտարարություններ, որոնք ընկած են Ուկրաինայում հակամարտության հիմքում։ Ինչպես ագահ ուկրաինացի օլիգարխները, Փաշինյանը ևս ցանկանում է ազատվել խորհրդային ժառանգությունից, բայց մասամբ։ Ենթակառուցվածքները, տարածքները և այլ բարիքներ պետք է մնան, բայց գաղափարական կառուցվածքները, որոնք հիմնավորում էին այդ տարածքների, կապուղիների, ենթակառուցվածքների և այլ նյութական բարիքների առկայությունը, պետք է արմատախիլ արվեն։

Հենց թուրքական երանգներով դեկոմունիզացիան է հիմք հանդիսանալու այդ չորրորդ հանրապետության ձևավորման համար։ (Ի դեպ, Վերմախտը գրավյալ ժողովուրդներին նույնպես ասում էր, որ նրանց ազատություն է բերել։ Թուրքական գլխավոր շտաբը, ըստ ամենայնի, լավ է յուրացրել այն ժողովուրդների հետ աշխատելու սկզբունքները, որոնց պետք է ստրկացնեն)։

Փաշինյանը պնդում է, որ ԽՍՀՄ-ի և ՆԱՏՕ-ի միջև լարվածության պատճառով Սովետը հայերի մտքերում արմատավորել են գաղափարներ, որոնք այսօր դարձել են նրանց ինքնության և հայրենասիրության մի մասը։ Այլ կերպ ասած՝ նա կարծում է, որ ԽՍՀՄ-ի և ՆԱՏՕ-ի խնդիրները սնուցել են հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը։

Արդյո՞ք նրա խոսքերում ճշմարտության հատիկ կա։ Ըմմ… Հնարավոր է։ Բայց արդյո՞ք Կարիբյան ճգնաժամից առաջ հայ ժողովուրդը դարավոր դիմակայություն չէր ունեցել Թուրքիայի հետ։ Մի՞թե մեր պայքարի պատմությունը դարերի խորքից չի գալիս, երբ Խորհրդային Միությունը նույնիսկ պլաններում չկար։ Այս ցավով ու կորուստներով լի պատմական ուղին ժողովրդի հիշողության մեջ քանդակվել է շատ ավելի վաղ, քան Խորհրդային Միությունը հայտնվեց աշխարհի քաղաքական քարտեզի վրա։

Ընտրություններից հետո, վերընտրվելու դեպքում, Փաշինյանը ոչ միայն Սահմանադրությունը կփոխի։ Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանն իր ձեռքերով Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի քայքայումը հասցնի տրամաբանական ավարտին. երկիրը դուրս բերի ՀԱՊԿ-ից, Հայաստանից դուրս բերի 102-րդ ռազմաբազան, Հայաստանից դուրս բերի ռուս սահմանապահներին, միակողմանիորեն խզի ՌԴ-ի և ՀՀ-ի միջև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիրը։ Դրա համար Փաշինյանին «նոր հնգամյակ» է պետք՝ 2026-ից 2031 թվականները։ Այս ամենից հետո թուրքերն ու ադրբեջանցիներն արդեն «տաքսիով են մտնել Երևան»։

Փաշինյանի ելույթը հենց այդ մասին էր։

Սա չհասկանալը նշանակում է վտանգել ոչ միայն երկիրը, այլև անձնական անվտանգությունը։ Սա հատկապես պետք է լավ հիշեն նրանք, ովքեր մտնելու են ապագա նախընտրական մրցապայքար ոչ թե հաղթելու, այլ Փաշինյանի ռեժիմի տապալումը թույլ չտալու նպատակով։ Եթե Հայաստանը կրկնի Արցախի ճակատագիրը, ձեզ չեն փրկի ո՛չ գեներալի ուսադիրները, ո՛չ ձեր փողերը, ո՛չ Փաշինյանին ձեր հավատարմությունը, ո՛չ էլ նրա ռեժիմի կուլիսային աջակցությունը։

Այսօրվա ելույթը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Թուրքիայի գործոնը լինելու է ամենակարևորը ապագա նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Այդ գործոնը պետք է չեզոքացնել, բայց դա հնարավոր է անել միայն այլ աշխարհաքաղաքական գործոնով այն հավասարակշռելով։ Սա է այն իրականությունը, որը ձևավորվել է 2023 թվականից հետո։

Նմանատիպ նյութեր

Հայաստանը չի ապահովել հոր և դստեր վերամիավորումը․ ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել․ Hetq.am

Հայաստանը չի ապահովել հոր և դստեր վերամիավորումը․ ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել․ Hetq.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ ներկայացված գործով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)։ Դատարանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները բավարար և արագ...

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազություն

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազություն

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին։ 1lurer.am-ին գերատեսչությունից փոխանցել են, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 14:17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ...

Միրզոյանն ու ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ

Միրզոյանն ու ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության...

Ադրբեջանցի զինծառայողի կրшկոցից վիրшվորված կնոջը տեղափոխել են Երևան․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրшկոցից վիրшվորված կնոջը տեղափոխել են Երևան․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը տեղափոխեցին Երևան: «Կնոջ վիճակը կայուն է, գիտակցությունը տեղն է»,-հայտնել են Առողջապահության նախարարությունից։ Ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ...

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնակավայր ու կրակ արձակում ՀՀ քաղաքացու վրա։ Եվ սա այն դեպքում, երբ ԱԱԾ-ն խոստովանում է, որ օրեր շարունակ տեղյակ է եղել վտանգի մասին։ Այսպես է լինում, երբ ողջ ուժային համակարգը զբաղված է միայն...