Հայաստանի Հանրապետությունը կորցրել է իր ինքնիշխանության վերջին նշույլները․ Արմեն Այվազյան

20 Սեպտեմբերի, 2025

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ուշագրավ փաստ. Թուրքիան և Ադրբեջանը տոնակատարություններ են անցկացնում հայոց կոտորածների առիթով և փառաբանում դրանց ոճրագործ կազմակերպիչներին, մինչդեռ Հայաստանում վախենում են ոգեկոչել հայոց ինքնապաշտպանական հերոսամարտերը և նրանց հերոսներին։

Օրինակնե՞ր։ Խնդրեմ։ Երեկ՝ 2025 թ. սեպտեմբերի 18-ին, Անկարայում Ադրբեջանի դեսպանատունը, համագործակցելով թուրք ազգայնական կազմակերպությունների հետ, կազմակերպել է «Կովկասյան իսլամական բանակ և Էնվեր փաշա» խորագրով հիշատակի միջոցառում։ Թեման՝ 1918 թ. սեպտեմբերին օսմանյան բանակի և նրան կից բաշիբոզուկների Բաքու ներխուժումն էր, որն ուղեկցվել է հայերի զանգվածային կոտորածներով։ Միջոցառման օրակարգում եղել են պետական օրհներգերի կատարումներ, Ղուրանի ընթերցումներ, պաշտոնական ելույթներ, կինոցուցադրումներ, ինչպես նաև նրա ինչ-որ համատեղ «ժառանգությունը» գովերգող ցուցահանդես։

Նույնատիպ միջոցառումներ այս օրերին կազմակերպվում են Բաքվում, որտեղ քաղաքի «ազատագրման» (լռելյայն՝ նաև հայերի կոտորածի) առթիվ ժամանել է Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Սելջուք Բայրաքթարօղլուն՝ անձամբ մասնակցելու համար «տոնակատարություններին»։

Իսկ հիմա շրջվենք դեպի պաշտոնական Երևան։ Անցյալ տարի այս օրերին լրացավ Երևանի հերոսամարտի 300-ամյակը։ Հայաստանի մայրաքաղաքի պաշտպանությունը տևել է 1724 թ. հունիսի 24-ից մինչև սեպտեմբերի 23-ը։ Օսմանյան զավթիչ բանակի դեմ համառ կռիվներում քաջաբար զոհվել է 11,500 հայ աշխարհազորային՝ թշնամուն պատճառելով կրկնակի ավելի մեծ կորուստներ։ Եվ ի՞նչ։ Հայաստանում այդ մեծ իրադարձությունը մատնվեց լիակատար լռության պետական մարմինների ու նրանց հլու-հնազանդ ակադեմիական և բուհական հաստատությունների կողմից։ Միակ բացառությունը՝ անհատական եւ հասարակական մակարդակով կազմակերպված իմ «Երևանի հերոսամարտը (1724 թ. հունիսի 24–սեպտեմբերի 23)» մենագրության հրատարակությունն ու նրա շնորհանդեսն էր (հղումները՝ մեկնաբանությունների դաշտում)։

Ի՞նչ է այս ամենը նշանակում։ Եթե Անկարան ու Բաքուն պաշտոնական մակարդակով բացեիբաց տոնում են հայերի դեմ իրագործված կոտորածները և փառաբանում դրանց կազմակերպիչներին, իսկ փաշինյանական կառավարությունը ծպտուն չի հանում հայոց ինքնապաշտպանական պայքարի, մեր հերոսների և անմեղ նահատակների մասին, ապա միակ հնարավոր հետևությունը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունը կորցրել է իր ինքնիշխանության վերջին նշույլները և առայժմ ոչ պաշտոնապես հայտնվել է թուրք-ադրբեջանական ճնշող վերահսկողության ու թելադրանքի տակ։ Թշնամին արդեն Երևանում է ձևավորում իր օրակարգը, թելադրում է օրենսդրական նախաձեռնություններ և կառավարական որոշումներ՝ ուղղված Հայաստանի դեմ։ Իսկ սա կործանարար զարգացում է, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի ախորժակներն այսքանով չեն բավարարվելու։ Նրանց նպատակը եղել և մնում է՝ Հայաստանի ոչնչացումը, հայերի արտաքսումը կամ թուրքացումը։

Հայաստանի Հանրապետությունը փաստացի զրկվում է անգամ ներպետական հարցերում քաղաքականություն ձևավորելու ազատությունից։ Իսկ երբ ինքնիշխանությունը քայքայված է, ազգային անվտանգության մասին խոսելն անգամ ավելորդ է։

Այս կործանարար իրավիճակից դուրս պարզ կարգախոսներ չկան։ Ակնհայտ է մեկ բան՝ ժամանակը գրեթե սպառվել է։ Անհրաժեշտ է հասարակական դիմադրություն և համախմբում՝ սեփական արտաքին ու ներքին քաղաքականությունը վերակառուցելու նպատակով։

Դիմադրությունն ընդդեմ Հայաստանի հետագա թուրքացման այլընտրանք չունի»։

Նմանատիպ նյութեր

ՀՀ միակ ավտոմրցուղու փակման հետևանքով ավտոսպորտում վիճակը ճգնաժամային է

ՀՀ միակ ավտոմրցուղու փակման հետևանքով ավտոսպորտում վիճակը ճգնաժամային է

Հայաստանի միակ ավտոմրցուղու փակման հետևանքով ավտոսպորտում իրավիճակը ճգնաժամային է: Այս մասին հայտնում է Հայկական ավտոսպորտի ակադեմիան: «Ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ ավտոսպորտի համայնքը և մեր կազմակերպությունները լիովին չեզոք են որևէ քաղաքական կամ իրավական վեճից,...

Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները

Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները

Հայտնի է, թե հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները որ համարների ներքո հանդես կգան: ԿԸՀ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 26-ին ԿԸՀ նիստում տեղի ունեցած վիճակահանության համաձայն, հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ...

Դատարանները չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Հետք

Դատարանները չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Հետք

Մայր Աթոռի և երեք հոգևորականների միջև դատական վեճերի քննություններն ավարտվել են, սակայն դատարանները չեն շտապում հրապարակել վճիռները։ Սահմանված ժամկետներից անցել է ավելի քան մեկ ամիս, բայց երեք գործերից որևէ մեկով վերջնական դատական ակտ դեռևս չկա։ Մինչդեռ այս գործերից...

Ստամբուլում հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին

Ստամբուլում հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին

Թուրքական իշխանությունների կողմից Հայաստանի քաղաքացիների երեխաներին հայկական դպրոցներում սովորելու արգելք սահմանելուց հետո հայաստանցի ընտանիքները խնդրի առաջ են կանգնել։ Ստամբուլի հայկական Ակոսի հետ զրույցում Ստամբուլում ապրող հայաստանցի Հ. Կ.-ն պատմել է, որ թուրքական...

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 30-ին

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 30-ին

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան 6 հոգևորականների գործով դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 30-ին, ժամը 16։00-ին։ Հիշեցնենք՝ Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել երկիրը։ «Մեր փաստաբանական թիմը խորապես մտահոգված է պետական իշխանության լծակների...