Ռազմականացված ՌԴ-ն ավելի մեծ դերակատարում է ձեռք բերում գլոբալ քաղաքականության մեջ․ Գարիկ Քեռյան

20 Սեպտեմբերի, 2025

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ուկրաինական պատերազմի պատճառների և հետևանքների շուրջ 2022թ. սկզբներից քաղաքական սուր բանավեճերը շարունակվում են: Դիրքորոշումները հիմնականում հանգում են հետևյալ եզրահանգումներին: Արևմտյան կենտրոնները միաձայն և միաբերան ազդարարում են ագրեսոր Ռուսաստանի դեմ ուկրաինական ժողովրդի պայքարը, որը նաև ժողովրդավարության ու Եվրոպայի փրկության համար է:

Ռուսական կողմը հակադարձում է. ագրեսորը Արևմուտքն է, ՆԱՏՕ-ն է, որը ընդլայնվում է դեպի ռուսական սահմանները և ժողովրդավարացման կեղծ կարգախոսներով ու գունավոր հեղափոխություններով ներխուժել է հետխորհրդային տարածաշրջաններ և ձգտում է քաոս և փլուզում առաջ բերել բուն Ռուսաստանում: Այս գաղափարա-քաղաքական բախումը դեռ երկար է շարունակվելու, նաև պատերազմի ավարտից հետո: Պատմությունը կտա իր գնահատականը, ով էր ճիշտ, ով էր սխալ: Բայց այժմ գաղափարա-քաղաքական գործոնից բացի կա տնտեսական խոչընդոտ, որը վերջին մեկ տարում քանի գնում ավելի մեծ նշանակություն է ստանում:

Դա բավականին սարսափելի մի իրողություն է, որն ամենամեծ վտանգն է խաղաղության գլխին կախված: Ակնհայտ երևում է, որ պատերազմի արագ կանգնեցումը կարող է դառնալ տնտեսապես ոչ շահավետ: Ռուսաստանի տնտեսությունը մեծամասամբ տեղափոխվել է ռազմական ռելսերի վրա և կողմնորոշված է ռազմաճակատի կարիքների բավարարմանը: Տնտեսության ապառազմականացումը կարող է ավելի ցավոտ և ճգնաժամային լինել և առաջացնել սոցիալական դժվարագույն խնդիրներ: ԱՄՆ-ի տնտեսական կարողությունները ևս կապված են ներկա պատերազմի հետ: Երկրի խտացված գազի և զենքի վաճառքը եվրոպական պետություններին հսկայական շահույթներ են ապահովում, այստեղ ևս ռազմաարդյունաբերական համալիրը վերելք է ապրում:

Մեծ հաշվով պատերազմը առավել կորստաբեր է առաջին հերթին «ժողովրդավարական» Ուկրաինայի համար, որն ընկավ լիբերալ ծայրահեղականների թակարդը և հայտնվեց ճահճում: Իհարկե այստեղ էլ կան փող աշխատող ձեռներեցներ, անհնար է, որ հսկայական օգնությունները վրա կոռուպցիա և յուրացումներ չլինեն: Ռուսական էժան գազից զրկված Եվրոպան ևս կորուստներ է ունենում, բայց ռազմարդյունաբերական կապիտալի տերերը կարծես թե ավելի ազդեցիկ են: Ինչևէ, ռազմականացված Ռուսաստանն այժմ ավելի մեծ դերակատարում է ձեռք բերում գլոբալ քաղաքականության մեջ: Սա Արևմուտքի լուրջ պարտությունն է»:

Նմանատիպ նյութեր

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

  Սիրելի՛ հաճախորդներ, տարածքում էլեկտրամատակարարման հետ կապված բոլոր խնդիրները լուծված են, և վաղվանից Դալմա Գարդեն մոլը կվերսկսի իր բնականոն աշխատանքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Դալմա Գարդեն...

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

Իրանը և Միացյալ Նահանգները միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Այո, նրանք արել են դա»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը Սպիտակ տանը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այսօր...

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում, պատմել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հաղորոդում է ՏԱՍՍ-ը։ «Հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծի...

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին և վախեցնել ռուսաստանցիների պես մարդկանց անհնար է։ Այս մասին ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ հակառակորդը փորձում էր խանգարել քվեարկությանը, և...

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը նիստի ժամանակ կրթության բաժնի պետին սպառնացել է թևից բռնել, «դուրս շպրտել», երբ նա հանդգնել է արձագանքել թաղապետի դիտողություններին; Այդ մասին «Ազատությանը»պատմում է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա...