Արցախի հայաթափումը քաղաքական կարճատեսության և անգործության հետևանք է․ Վահագն Սարոյան

19 Սեպտեմբերի, 2025

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․

«2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից իրականացված հարձակման արդյունքում անդառնալի ու ողբերգական հետևանքները դրսևորվեց Արցախի հայաթափմամբ՝ հազարավոր մեր հայրենակիցներ ստիպված լքեցին իրենց տունը, հողն ու գերեզմանները՝ վերածվելով փախստականների։

Այս ամենը հնարավոր դարձավ պետական քաղաքական կարճատեսության ու անգործության հետևանքով։

Այսօր ոչ թե պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով պետք է ստեղծվեր, այլ պաշտոնական պատասխաններ տրվեր, մանրամասն հաշվետվություններ ներկայացվեր սեփական ժողովրդին, թե ինչու իշխանությունը չկանխեց Արցախի հայաթափումը՝ փոխարենը շտապեցին ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախն էլ ներառյալ։

Պետք է մշակվեր նոր անվտանգային ռազմավարություն, որը իրական պաշտպանունակության բարձրացում կենթադրեր, ոչ թե բանակի կրճատում

Ազնիվ հարց է առաջանում` արդյոք ունի՞ երկրի արտաքին քաղաքականության պատասխանատու գերատեսչությունը և ֆունկցիոներները հասարակությանը ցույց տալու փաստեր, թե ակտիվ դիվանագիտական աշխատանք է տարվել միջազգային ատյաններում՝ էթնիկ զտման փաստի պաշտոնական ճանաչման ուղղությամբ, որի հետևանքները պետք է քննվեն նաև միջազգային դատարաններում։ Սա պարտավորություն է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ապագայի հանդեպ»։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

https://youtu.be/yon2vulQ6xI   «Դա նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է՝ նախորդ ընտրություններում ձախողվել է։ Որովհետև իր հիմնական ուղերձն ի՞նչ էր․ եթե իմ օգտին չքվեարկեք, եթե երկու երրորդի չափով ձայն չհավաքեմ, պատերազմ կլինի և այլն։ Մարդիկ նրա շանտաժին...

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Թուրքիայում շարունակվող ֆոնդային հետաքննության շրջանակում, որն առնչվում է բաժնետոմսերի գների արհեստական բարձրացմանն ու կասկածելի ֆինանսական հոսքերին, կալանավորվել են մի շարք անձինք։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Նրանց թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն անցկացնում է ամփոփիչ հանրահավաք։ Հանրահավաքը տեղի է ունենում Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում։ Հանրահավաքն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հյուսիսային Եմենը կառավարող «Անսար Ալլահ» (հութիների) շարժումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության վրա հարձակման մասին։ «Վերջին 48 ժամվա ընթացքում մենք իրականացրել ենք 4 թիրախային ռազմական գործողություն՝ օգտագործելով եմենական բալիստիկ հրթիռներ և...

Գեղարվեստական ոճի պատմվածքին բնորոշ նյութերի հավաքածու է․ Օրբելյանը՝ Քոչարյանի դեմ գործի մասին 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դատական նիստից առաջ կարճ հարցազրույց է տվել լրագրողներին։ Հիշեցնենք, որ դատարանը քննում է նախկին նախագահի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Փաստաբանը...